09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Այ անխիղճ… Բագրատյանն արդարացավ

Նախագահի թեկնածու,՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն այսօր այցելեց Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաք: Այստեղ թեկնածուին հայտնեցին, որ մարդկանց ընտրակաշառք է բաժանվում: Այս մասին Բագրատյանը հայտարարեց իր ելույթի ընթացքում: ՛՛Թքեմ այդ 5000 դրամը բաժանողի վրա, բայց վերցրեք այդ գումարը՛՛,-հորդորեց Բագրատյանը: ՛՛5000-ը կստանամ, ձայնս կտամ ուրիշին՛՛,-նետեց հավաքվածներից մեկը:

Բագրատյանը նշեց, որ իշխանությունն ամեն ինչ անում էր՝ ցույց տալու համար, որ ՛՛իրենց դեմ խաղ չկա՛՛, սակայն ինքն այժմ հակառակի մեջ համոզվել է: 

Թեկնածուն ներկայացրեց իր ծրագիրը, ապա պատասխանեց տեղացիների հարցերին: Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանը պետք է միասնական թեկնածու ներկայացնեին:

Ի պատասախան՝ նախագահի թեկնածուն նշեց, որ իրենք հայտարարություն ստորագրեցին, սակայն օրեր հետո երկու թեկնածուներն էլ խոստացան, որ կշնորհավորեն Սերժ Սարգսյանին, եթե նա հաղթի:

՛՛Ես էլ կասկածեցի, որ ընդդիմություն են: Հրավիրեցի բանավեճի, չեկան: Երեկ մեկն է գովել նախագահին, առաջին օրը՝ մյուսը: Մեկի վրա կրակել էին, քարոզարշավ չէինք անում, նստել դարդ էինք անում, բայց մտածեցինք՝ ես ինչ բաղեր ենք ընկել՛՛,-շեշտեց Բագրատյանը:  

Հավաքվածները հարցրին, թե ինչ է արել Բագրատյանն իր վարչապետ եղած տարիներին, որ հիմա էլ ուզում է նախագահ դառնալ: ՛՛Եկա, լույս տվեցի, հող տվեցի ձեզ՛՛,-պատասխանեց: Սակայն հարց հնչեցնողը նետեց, որ իրեն պետք չի այդ հողը: ՛՛Անկախ նրանից մշակում եք, թե չէ, ձեզ հող տվեցի, ուրիշ ով է ձեզ ինչ տվել՛՛,-պատասխանեց Բագրատյանը:

Բագրատյանին մեղադրեցին, որ ուսումն ու բժշկական օգնությունը դարձրեց վճարովի: ՛՛Ձեր վարչապետ եղած վախտ ի՞նչի ուսումն էլ, բուժումն էլ փողով շինեցիք՛՛,-հարցրեցին: Բագրատյանը դարձյալ արդարացավ` “դա իմ օրոք չի եղել, ուսումն ավելի վաղ է դարձել վճարովի, իսկ իմ ժամանակ անվճար համակարգում սովորող ուսանողների թիվը գերազանցում էր ներկայիս ուսանողների թվին”: ՛՛Չթողիր իմ աղջկան սովորել, այ անխիղճ՛՛,-զայրացած շարունակեց տղամարդը:

Նոյեմբերյանի ընտրողները նախագահի թեկնածուից հետաքրքրվեցին, արդյոք ճիշտ են լուրերը, որ Երևանի կոնյակի գործարանն իրեն է պատկանում: Բագրատյանն ասաց, որ գործարանը սեփականաշնորհել է Ռոբերտ Քոչարյանը, ապա տվել է Հրանտ Մարգարյանին:

՛՛Դեմ չէի լինի, որ իմը լիներ, բայց այն, որ ես այստեղ եմ, արդեն պարզ է, որ իմը չէ: Փայատերերին փնտրեք Ռոբերտ Քոչարյանի, նրա տղաների մեջ՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ