12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանը կկրակի, թե չէ, դա ինձանից չէ կախված. Հրանտ Բագրատյան

Նախագահի թեկնածու, ՛՛Ազատություն՛՛ կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն իր քարոզարշավի վերջին օրն անցկացրեց Տավուշի մարզում: Իսկ թե ինչու է քարոզարշավը Երևանում անցկացնելու փոխարեն նախընտրել այն ավարտել մարզում, թեկնածուն ասաց.

՛՛Ես չեմ կարող Երևանում նստել, մամուլի ասուլիս տալ, ժողովուրդը կարիք ունի շփման, բնակավայրերի այցելության թվով ես մի քանի անգամ գերազանցում եմ մյուս թեկնածուներին: Մարդիկ կարիք ունեն շփման, և ես ասելու բան ունեմ, ես մարդկանց կոնկրետ բաներ եմ ասում՛՛: 

Քարոզարշավի ընթացքը գնահատելով՝ Բագրատյանը նշեց, որ մարդիկ սկսել են համոզել, որ տնտեսական զարգացման միջոցով կարելի է մի շարք խնդիրներին լուծում տալ: ՛՛Եթե մի ամիս առաջ ունեինք քնած վիճակ, հիմա տեսնում ենք, որ այդպես չէ, իշխանությունը վախենում է՛՛:

Բագրատյանը հայտնեց, որ ինքն իր հնարավորությունները բարձր է գնահատում: ՛՛Ես իմ շանսերը բարձր եմ գնահատում, թվեր չեմ ասում, խոսքը մի քանի տասնյակ տոկոսի մասին է՛՛,-նկատեց նա: Վերջինս հավանական է համարում ընտրությունների երկրորդ փուլը:

Հարցին, թե ինչ է ինքը անելու, որ Հայաստանը զերծ մնա թշնամու կրակոցներից, Հրանտ Բագրատյանը պատասխանեց.

՛՛Ես միայն կկիրառեմ լրացուցիչ ռազմատեխնիկական միջոցառումներ, իսկ Ադրբեջանը կկրակի, թե չէ, դա ինձանից չէ կախված: Իհարկե, կաշխատենք բանակցությունների ուղղությամբ, բայց այս պահի դրությամբ շուտափույթ լուծման հեռանկար չեմ տեսնում՛՛: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ