08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Աշոտյանի հրամանը իրենց համար օրենք չի՛

“Չեք պատկերացնի ինչքան եմ ջղայանցած, ամեն օր ինչ որ բանի փող են հավաքում, հիմա էլ աշակերտական տետրերի համար”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց էջմիածնաբնակ  մի կին, ում երեխան սովորում է Էջմիածնի թիվ 1 դպրոցում:

Տիկնոջ պատմելով աշակերտներին ուղղակի պարտադրում են գնել  աշխատանքային տետրերը : “ Այդ նույն տետրը խանութում վաճառվում է 180 դրամ, իսկ դպրոցում՝ 400 դրամով ու ստիպված երեխայիդ հետ խնդիրներ չառաջանալու համար առնում ես, բայց մինչեւ ե՞րբ”,-ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը բազմիցս անդրադարձել է այս խնդրին, պաշտոնապես արգելել դպրոցներում տետրերի վաճառքը: Պարզվում է նախարարի այս հրամանին կամ  ծանոթ չեն բոլոր դպրոցներում կամ էլ նախարարի հրամանը եղած-չեղած՝ մի հաշիվ է:

Henaran.am-ը կփորձի նաեւ պարզաբանում ստանալ դպրոցի տնօրենից:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ