28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

“… Թե էլի Հայաստանը կմնա 10 օլիգարխի ձեռքին եւ կապրենք առանց փոփոխության”

ՀՀ նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը այսօր` փետրվարի 12-ին նախընտրական քարոզարշավը շարունակեց Սյունիքի մարզում: Անգեղակոթ գյուղի ընտողների հետ հանդիպումից հետո նա եղավ Սիսիանում: Սիսիանցի ընտրողներին Հրանտ Բագրատյանը խորհուրդ տվեց ընթերցել իր ծրագիրը, որով առաջարկում է 100 քայլով լուծել Հայաստանի խնդիրները: “Ես տաքսու վարորդներից լիցենզիա չեմ պահանջելու եւ ստոմատոլոգներին տանջամահ չեմ անելու, բոլորը թող […]

Հեռուստամարաթոն-դրամահավաք Գյումրու վագոն-տնակներում բնակվողների համար

Լոս Անջելեսում անցած կիրակի օրը` փետրվարի 10-ին, 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված հեռուստամարաթոն-դրամահավաք տեղի ունեցավ: Հեռուստամարաթոնը տասնմեկ ժամ շարունակ, Լոս Անջելեսի ժամանակով առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան ժամը 10-ը, ուղիղ եթերում հեռարձակվեց տեղի AMGA հեռուստակայանի երեք ալիքներով: Այն կազմակերպել էին “AMGA” հեռուստաընկերությունը, բարերար Էլվիս Մադաթյանը, հեռուստալրագրողներ Արմեն Բարսեղյանն ու Ռուդիկ Հովսեփյանը, “Համայնապատկեր” ամսագրի […]

Խաչիկյանը կողպեց դուռը Րաֆֆու դեմ

Տավուշի մարզում իր քարոզարշավի շրջանակներում նախագահի թեկնածու, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Ախթալա քաղաք: Քաղաքում շրջելուց եւ տարբեր մարդկանց հետ զրուցելուց հետո նախագահի թեկնածուն այցելեց Ախթալայի քաղաքապետարան, որի աշխատակիցները ժպիտով դիմավորեցին Հովհաննիսյանին: Սակայն քաղաքապետ Հայկ Խաչիկյանի աշխատասենյակի դուռը կողպված էր եւ այդպես էլ չբացվեց: Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ ինքը չգիտի` քաղաքապետը ներսում է, թե` ոչ: […]

Րաֆֆու առաջին քայլը. Նոյեմբերյանի մշակույթի հատակը/ֆոտո/

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին քայլն ընտրվելու դեպքում լինելու է Նոյեմբերյանի մշակույթի տան հատակը փոխելը: Այսօր թեկնածուն քարոզարշավի շրջանակներում այցելեց Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաք, որտեղ ընտրողների հետ հանդիպումը կայացավ մշակույթի տանը: Մտնելով ներս՝ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդն ու կուսակցության մյուս ներկայացուցիչները նկատեցին մշակույթի տան հատակը, որի վրա յուրաքանչյուր քայլ անելը վտանգավոր է: ՛՛Առաջին քայլս լինելու է փոխել […]

Դա ի՞նչ սովորույթ է… Րաֆֆին նյարդայնացրեց Տավուշի մարզպետին /ֆոտո/

“Նոր Իջեւան ենք բերելու միասին, եթե ուզեք` խոպանից ետ ենք վերադարձնելու մեր որդիներին”: Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջեւանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի թեկնածու, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: “Ես ավելի լավ է մեռնեմ, քան ապրեմ այնպիսի Հայաստանում, որտեղ կշարունակվի արտագաղթը”, -ասաց  Հովհաննիսյանը: “Ժառանգականներ” Զարուհի Փոստանջյանն ու Ստեփան Սաֆարյանը, ովքեր մասնակցում են Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային քարոզարշավին, […]

Սպանված զինվորը սահմանամերձ Մովսեսից է

Տավուշի մարզի Մովսես սահմանամերձ գյուղում գիշերը առանց կրակոցների է անցել: Այս մասին Henaran.am-ի թղթակցին ասաց Մովսեսի համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը: “Երեկ մինչեւ ուշ, ժամը 8-9-ի կողմերը կրակել են, հիմա հանգիստ ա: Բայց չի բացառվում, որ սկսեն կրակել”,-ասաց գյուղապետը՝ ավելացնելով, որ մերոնք հակահարված տվել ու տալիս են: Հիշեցնենք, որ երեկ հակառակորդի կրակոցից զոհված Մհեր Եղշատյանը այս […]

Վարդան Ղուկասյանը դավաճանեց իրեն /օրվա կադր/

Գյումրու նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը թերեւս առաջին անգամ նոր կարգավիճակով էր հայրենի քաղաքում ունկնդրում ՀՀկ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Վարդան Ղուկասյանը ոչ թե առաջին շարքերում էր, այլ շարքային գյումրեցիների հետ էր: Ի դեպ, այսօր Ղուկասյանը դավաճանեց ինքն իրեն` հրաժարվեց շփվել լրագրողների հետ: Սովորաբար նա Գյումրի ժամանած լրագրողներին չէր մերժում հարցազրույց տալ:Այսօր ընդհանրապես […]

Սերժ Սարգսյանը ընդդիմադիր Թալինում է /վիդեո, ֆոտո/

 Արագածոտնի մարզի Թալին քաղաքը ընդդիամդիրների քաղաք է համարվում: Սակայն ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախընտրական հանդիպմանն եկած թալինցիները Henaran.am-ի հետ զրույցում ասացին, որ պարտադրանքով չեն եկել հանդիպման: Փոփոխություններ նրանք զգում են. դանդաղ, բայց առաջընթացը կա: Գառնիկ Խաչատրյանը բոլոր թեկնածուների նախընտրական հանդիպումներին մասնակցելու է: Առայժմ Թալին Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանն են եկել: […]

Արթուր Բաղդասարյանի ոսկե սարերն ու Ծառուկյանի ունեցվածքը /վիդեո/

Այսօր` փետրվարի 9-ին նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հետ հանդիպման եկած աշտարակցիները Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ իրենք հույսեր են կապում Բագրատյանի հետ, սակայն դեմ չեն լինի, եթե իրենց նախընտրելի թեկնածուն միավորվի նախագահի այլ թեկնածուների` Րաֆֆի Հովհաննիսյանի ու Պարույր Հայրիկյանի հետ: Աշտարակցիներից ոմանք կողմ են, որ Բագրատյանը նախագահական ընտրություններում չհաղթելուց հետո ստանձնի որևէ պաշտոն, իսկ մյուսներն […]

Տեր-Պետրոսյանի որոշումների մասին մամուլից են տեղեկացել /վիդեո/

Աշտարակի ՀՀՇ խորհրդի նախագահ Արարատ Մորիկյանն այսօր եկել էր ”Ազատություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հետ հանդիպելու:  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ հարգելով կուսակցական որոշումը` ինքը միաժամանակ “շատ է հարգում ու աջակցում է Բագրատյանին, քանի որ նա հաղթանակած երկրի հաղթանակած վարչապետն է եղել”: Մորիկյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերում ՀԱԿ առաջնորդ Լևոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի