02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆու առաջին քայլը. Նոյեմբերյանի մշակույթի հատակը/ֆոտո/

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին քայլն ընտրվելու դեպքում լինելու է Նոյեմբերյանի մշակույթի տան հատակը փոխելը: Այսօր թեկնածուն քարոզարշավի շրջանակներում այցելեց Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաք, որտեղ ընտրողների հետ հանդիպումը կայացավ մշակույթի տանը: Մտնելով ներս՝ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդն ու կուսակցության մյուս ներկայացուցիչները նկատեցին մշակույթի տան հատակը, որի վրա յուրաքանչյուր քայլ անելը վտանգավոր է: ՛՛Առաջին քայլս լինելու է փոխել այս քայլը՛՛,-ասաց Հովհաննիսյանը:

Նա Նոյեմբերյանի բնակիչներին հորդորեց գնալ ընտրությունների, թեկուզև իրեն չընտրել, այս դեպքում ևս նա չի նեղանա ընտրողներից: ՛՛Մեկ շաբաթ հետո նոր Հայաստան ենք ստեղծելու: Նույնիսկ եթե կեղծիքներ լինեն, բայց դուք մասնակցեք ընտրություններին, ապա հեղթելու եք՛՛:

՛՛Վախ կա, փող կա, սպառնալիք կա, բայց ես երբեք չեմ ծաղրի, չեմ հեգնի ժողովրդին, անգամ Սերժին, Ռոբերտին, Լևոնին չեմ ծաղրի՛՛,-ասաց թեկնածուն:  

Ապա իր հայրենի շրջանում ելույթ ունեցավ Ստեփան Սաֆարյանը: ՛՛Երիտասարդներից շատերը թողել են, գնացել են երկրից: Վերջին տարիներին 200 հազարից ավելի մարդ է հեռացել, Տավուշի մարզից 2011-ի դրությամբ 8000-9000 մարդ է հեռացել, ովքեր ետ չեն եկել, քանի որ հույս չունեն: րաֆֆի Հովհաննիսյան նախագահը, եթե կամենաք, փոխելու է այս ամենը՛՛,-հայտարարեց Սաֆարյանը:

Տեղի բնակիչները Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ լավ կլիներ, եթե Հովհաննիսյանը միավորվեր Հրանտ Բագրատյանի հետ: Հանդիպումից հետո ընտրողները Հովհաննիսյանին հարցեր տվեցին: Նրանց հետաքրքրող գլխավոր հարցը սա էր՝ չեք միավորվելու Հայրիկյանի ու Բագրատյանի հետ: Ի պատասխան նախագահի թեկնածուն՝ նշեց, որ ինքն էլ է միավորման կողմնակից, սակայն ժողովուրդն էլ պետք է դա ցանկանա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ