02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“… Թե էլի Հայաստանը կմնա 10 օլիգարխի ձեռքին եւ կապրենք առանց փոփոխության”

ՀՀ նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը այսօր` փետրվարի 12-ին նախընտրական քարոզարշավը շարունակեց Սյունիքի մարզում:

Անգեղակոթ գյուղի ընտողների հետ հանդիպումից հետո նա եղավ Սիսիանում: Սիսիանցի ընտրողներին Հրանտ Բագրատյանը խորհուրդ տվեց ընթերցել իր ծրագիրը, որով առաջարկում է 100 քայլով լուծել Հայաստանի խնդիրները: “Ես տաքսու վարորդներից լիցենզիա չեմ պահանջելու եւ ստոմատոլոգներին տանջամահ չեմ անելու, բոլորը թող ազատ աշխատեն: Ինչու՞ պիտի արդարադատության նախարարը որոշի, թե ով է լինելու նոտարը: Ունե՞ս իրավաբանական կրթություն, ուզո՞ւմ ես` աշխատիր: Ինչո՞ւ պիտի լինի իշխանության դատարան: Առաջարկում եմ այլընտրանքային, եվրոպական դատարան”,-սիսիանցի ընտրողներին բացատրեց Բագրատյանը:

Ընտրողներից մեկը թեկնածուին ասաց, որ մեր պետության առաջնային անկյունաքարերից մեկը ինքն է դրել եւ ծուռ է դրել: “Հիմա ի՞նչ եք ուզում”,-հարցրեց: “Ես անկյունաքարը ծուռ չեմ դրել: Իմ վարչապետության օրոք հողը տվել ենք գյուղացիներին, ես լույս եմ բերել Հայաստան, հիմա առաջարկում եմ այդ ամենը զարգացնենք, ապահովենք տնտեսական աճ, որպեսզի Հայաստանում սոցիալական վիճակը

Թեկնածուի խոսքով` ինքը պինդ է, լավ է կանգնած եւ ընտրությունից  է կախված, թե նրան հնարավորություն կտրվի Հայաստանը զարգացնելու, թե “էլի Հայաստանը կմնա 10 օլիգարխի ձեռքին եւ կապրենք առանց փոփոխության”: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ