12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տեր-Պետրոսյանի որոշումների մասին մամուլից են տեղեկացել /վիդեո/

Աշտարակի ՀՀՇ խորհրդի նախագահ Արարատ Մորիկյանն այսօր եկել էր ”Ազատություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հետ հանդիպելու: 

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ հարգելով կուսակցական որոշումը` ինքը միաժամանակ “շատ է հարգում ու աջակցում է Բագրատյանին, քանի որ նա հաղթանակած երկրի հաղթանակած վարչապետն է եղել”:

Մորիկյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` ՀԱԿ-ը կուսակցություն վերածելու որոշմանը: ”Կառույցներում քննարկումներ են գնում, մամուլից ենք տեղյակ, կքննարկենք, իրոք մամուլից ենք տեղեկացել”,-ասաց նա:

”Դուք գիտեք, որ պարոն Տեր-Պետրոսյանի որոշումների մասին բոլորս էլ միասին ենք տեղեկանում”, -հավելեց ՀՀՇ-ականը: Վերջինս նշեց, որ  չէր ցանկանա, որ իրենց մայր կուսակցությունը դադարեր գոյություն ունենալ, սակայն եթե հստակ ու  համոզիչ պատճառներ ասվեն, ապա իրենք կհասկանան ու կաջակցեն այդ գաղափարին:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ