02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արթուր Բաղդասարյանի ոսկե սարերն ու Ծառուկյանի ունեցվածքը /վիդեո/

Այսօր` փետրվարի 9-ին նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հետ հանդիպման եկած աշտարակցիները Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ իրենք հույսեր են կապում Բագրատյանի հետ, սակայն դեմ չեն լինի, եթե իրենց նախընտրելի թեկնածուն միավորվի նախագահի այլ թեկնածուների` Րաֆֆի Հովհաննիսյանի ու Պարույր Հայրիկյանի հետ:

Աշտարակցիներից ոմանք կողմ են, որ Բագրատյանը նախագահական ընտրություններում չհաղթելուց հետո ստանձնի որևէ պաշտոն, իսկ մյուսներն էլ կարծում են, որ նա չի անի նման քայլ:

Աշտարակցի Նշան Գրիգորյանն էլ թերահավատորեն է վերաբերում բոլոր թեկնածուներին: ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին օրինակ բերեց ու ասաց, որ բոլորն էլ ոսկյա սարեր են խոստանում, սակայն դրանք սին խոստումներ են:

”Արթուր Բաղդասարյանը ժողովրդին ամենամեծ բաները խոստացավ, բայց այդ վախտվանից ոչ ավանդների մասին է ինչ-որ խոսք ասել, ոչ ժողովրդի մեջ մտել, մի բան ասել, նա էլ ոսկե սարեր էր խոստանում, բայց այդ սարերից չուգուն էլ չստացանք”,-բողոքեց Նշան Գրիգորյանը:

Քարոզարշավի ավարտին հանդիպման եկածները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել նախագահի թեկնածուին: Ընտրողին հետաքրքրում էր, թե “ինչպես ա պատահում, որ ճգնաժամի պայմաններում իր ունեցվածքը շատացնում ա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը”:

”Ի՞նչ ասեմ, ձեր հարցի մեջ արդեն պատասխանը կա, ուրեմն ճգնաժամ չկա”,-պատասխանեց Բագրատյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ