28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Եւս 2 տարի

Ամենասկանդալային մարզպետի պաշտոնանկության մասին լուրերը թերեւս “օդում կախված” մնան: Henaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առնվազն երկու տարի շարունակելու է պաշտոնավարել: Նա խոստացել է, որ Սյունիքում ավտոպահեստամասերի արտադրամաս կհիմնի, որտեղ կներդնի Գեղիի հանքից ստացված եկամուտների մի մասը: Հիշեցնենք, որ այդ հանքավայրը անցած տարի աշնանը Խաչատրյանը վաճառել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին:

Ծառուկյանը չօգնեց, Րաֆֆուն է ուզում /վիդեո/

Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ Գոհար Արուշանյանը բողոքում է, որ իրենց քաղաքում աշխատատեղեր չկան: ”Գործ չկա, ջահելները սաղ տանն են, մեկը` պոստում է, կանգնում է, վիրավորվում են: 26 տարեկան հարս ու ջահել տղա ունեմ, սաղ տանն են: Նստած սպասում ենք, որ 30 հազարով երեխեքին պահենք”,-Henaran.am-ին պատմեց տիկին Գոհարը:   Բերդեցի Արմինե Գինոսյանը նույն խնդրից դժգոհեց: […]

Րաֆֆին պատռեց Սերժ Սարգսյանի նկարը /ֆոտո, վիդեո/

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ` փետրվարի 13-ի ուշ գիշերը Ապարանում էր: Նա փողոցում զրուցեց տեղացիների հետ, ապա մտավ մարդկանց տները: Դրանցից մեկում ծնունդ էր: Հովհաննիսյանը, ”Ժառանգականներ” Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը ևս միացան արարողությանը` շնորհավորելով հոբելյարին: Այնուհետ նախագահի թեկնածուն այցելեց Ապարանի բժշկական կենտրոն: Այստեղ իջնելով մեքենայից` նա նկատեց, որ կենտրոնի ետնամուտքի և առաջնամուտքի դռների […]

Գալիս ա լույսերը անջատի՞. սիսիանցիները` Բագրատյանին/վիդեո/

“Հենա, Բագրատյանը քայլելով գալիս ա…”,-նկատեց սիսիանցի ընտրողներից մեկը, ով երեկ` փետրվարի 12-ին մասնակցում էր ՀՀ նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի հանդիպմանը: “Գալիս ա , ի՞նչ անի, էլի լույսերը անջատի՞ “,-նկատեց մի այլ ընտրող: Իսկ նախկին վարչապետ Բագրատյանը իր ելույթում փորձեց արդարանալ, թե ինքը լույս չի անջատել, եւ միակ մարդն է` աշխատելով իշխանությունում անարատ […]

Լոռու դատախազը ԿՊԶ-ում էր. Ժամանակ

Ըստ թերթի տեղեկությունների, Լոռու դատախազությունը փորձում է Վանաձորի քննչական բաժնին ստիպել դադարեցնել  անցյալ տարի “Մուշ” ռեստորանում ծեծելով սպանված երեւանցի փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով ձերբակալված Սամվել Դիլոյանի քրեական հետապնդումը: Ավելին, Լոռու մարզի դատախազ Մովսես Մովսիսյանը 2 օր առաջ գնացել է ԿՊԶ` անձամբ տեսակցելու Դիլոյանի հետ: Վերջինս ամսիներ շարունակ այս գործով հետախուզման մեջ էր, Վանաձորի ավագանու անդամ […]

Սյունիքի մարզպետը չի տալու. Ժողովուրդ

Թերթը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ խոսել է Սյունիքի հողերը Իրանի Իսլամական Հանրապետության վաճառելու մասին:  –Պարոն Խաչատրյան, ըստիրանական լրատվամիջոցների` Թավրիզում  Դուք  եւ Իրանի  Արեւելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետն արդեն ստորագրել եք հուշագիր` Սյունիքի  մարզի հողերի վարձակալության հետ կապված: Ի վերջո, ի՞նչ բանակցություններ են ընթանում: -Նախքան այդ հարցը տալը ես ուզում եմ ծանոթացնել Հայաստանի հողային օրենսգրքին: Այնտեղ հստակ սեւով սպիտակի վրա գրված է, որ ինչպես են այդ հողերը տալիս: Նախ` մենք օտարներին […]

Րաֆֆին բանավեճի է հրավիրում Սերժ Սարգսյանին /ֆոտո/

՛՛Րաֆֆի նախագահ, Րաֆֆի նախագահ՛՛,-ահա այս կոչերով Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում նախագահի թեկնածու, ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին դիմավորեցին վանաձորցիները: Նախագահի թեկնածուն ողջունելով Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում գտնվողներին՝ բեմ բարձրացավ և սկսեց իր ելույթը: Նա նախապես շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր ելույթներին ծանոթ լինելու համար: ՛՛Ես իրեն հրավիրում եմ հրապարակային երկուստեք բանավեճի, ոչ թե […]

Որտե՞ղ է պրոֆեսոր Բագրատյանի բիզնեսը. սիսիանցիները իրենց պատգամավորին մեսիջ ուղարկեցին /վիդեո/

“Ազատություն” կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին սիսիանցի ընտորղներից մեկը հետաքրքրվել է իրենց տարածաշրջանից ընտրված պատգամավորի ճակատագրով եւ կենսաթոշակների ավելացումով: Պարզվում է, թիվ 37 ընտրատարածքից/Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջաններ/ ընտրված պատգամավոր Հայկ Գրիգորյանին սիսիանցիները չեն ճանաչում եւ չեն տեսել: Սիսիանցիները Հրանտ Բագրատյանին խնդրեցին իրենց պատգամավորին փոխանցել, որ Ազգային ժողովում բարձրացնի կենսաթոշակների հարցը: Նախագահի թեկնածուն փորձեց […]

Րաֆֆին` Սերժ Սարգսյանին /ֆոտո/

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանն իր քարոզարշավը շարունակեց Լոռու մարզում: Նա այցելեց մարզի Ագարակ, Մղարթ, Օձուն գյուղեր: Օձունի  միջնադարյան վանքում տեր հայրն օրհնեց նախագահի թեկնածուին: Այնուհետ Հովհաննիսյանը մեկենց Մեծավան: Այստեղ նա բնակիչներին ասաց, որ իր քարոզարշավի ընթացքում զգացել է` երկիրն ու ժողովրդի տրամադրությունը փոփոխվել է: Անդրադառնալով  Սերժ Սարգսյանի երեկ իրեն ուղղված խոսքին, թե պետք […]

Րաֆֆու հաջորդ

“Ժովովրդական, լավ մարդ է: Տեսել ենք, լսել ենք, հետաքրքիր բաներ է ասում, իրեն ենք ընտրելու”: Այսօր Henaran.am-ի հետ զրույցում Ալավերդիում ասացին ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման եկած ալավերդցիները: Թեկնածուն շրջեց Ալավերդու շուկայում, այցելեց Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ, ՀՅԴ-ի տեղական կառույց, ապա իր ծրագիրը ներկայացրեց հավաքված ալավերդցիներին: Ելույթից հետո թեկնածուն որոշեց այցելել Ալավերդու քաղաքապետարան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի