Գալիս ա լույսերը անջատի՞. սիսիանցիները` Բագրատյանին/վիդեո/
“Հենա, Բագրատյանը քայլելով գալիս ա…”,-նկատեց սիսիանցի ընտրողներից մեկը, ով երեկ` փետրվարի 12-ին մասնակցում էր ՀՀ նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի հանդիպմանը:
“Գալիս ա , ի՞նչ անի, էլի լույսերը անջատի՞ “,-նկատեց մի այլ ընտրող: Իսկ նախկին վարչապետ Բագրատյանը իր ելույթում փորձեց արդարանալ, թե ինքը լույս չի անջատել, եւ միակ մարդն է` աշխատելով իշխանությունում անարատ է մնացել:
“Սերժ Սարգսյանին ասել եմ, ախպեր, խոսք ես տվել, որ կյանքը երկու անգամ կբարելավվի: Այստեղ կա՞ մեկը, որի կյանքը երկու անգամ լավացել է: Ես կարող եմ խոսք տալ, որ երկու անգամ չէ, բայց 65%-ով կյանքը կլավանա”,- սիսիանցիներին խոստացավ թեկնածուն: Նա իր շտաբի անդամներին հորդրոեց բաժանել իր ծրագիրը: “Կարդացեք, եւ կիմանաք ինչ եմ ես ուզում”,-ասաց Բագրատյանը:
Henaran.am-ի այն հարցին, թե ինչու է Սյունիքի մարզում միայն Սիսիանում հանդիպում ընտրողների հետ` Բագրատյանը նշեց, որ միայն ժամանակային առումով: “Կապանում շատ համակիրներ ունեմ, գրասենյակ կա, բայց եթե բոլոր տեղերը լինեմ, 2 օր ժամանակ է պետք, չեմ հասցնի, անհնար է”,-ասաց թեկնածուն:
Երեկ Հրանտ Բագրատյանը հանդիպեց նաեւ Եղեգնաձորի ընտրողների հետ:
Առաջարկում ենք դիտել տեսանյութը: