08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Րաֆֆու հաջորդ

“Ժովովրդական, լավ մարդ է: Տեսել ենք, լսել ենք, հետաքրքիր բաներ է ասում, իրեն ենք ընտրելու”: Այսօր Henaran.am-ի հետ զրույցում Ալավերդիում ասացին ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման եկած ալավերդցիները: Թեկնածուն շրջեց Ալավերդու շուկայում, այցելեց Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ, ՀՅԴ-ի տեղական կառույց, ապա իր ծրագիրը ներկայացրեց հավաքված ալավերդցիներին:

Ելույթից հետո թեկնածուն որոշեց այցելել Ալավերդու քաղաքապետարան, որի շենքի ձախ հատվածում տեղակայված էր ՀՀԿ-ի տեղական կառույցը: Այստեղ նախագահի թեկնածուն հանդիպեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Հովհաննիսյանը վերջինիս հորդորեց արդար ընտրություններ անցկացնել.

“Գիտենք, որ միշտ չէ, որ այդպես է լինում”: Մարզպետն իր հերթին նշեց, որ ինքը միշտ արդար եւ ազատ ընտրությունների է ականատես եղել: “Խնդրում եմ ապացույցներով խոսեք”,-ասաց:

“Իսկ եթե ապացույցներ ներկայացնենք, կհետեւե՞ք դրանց”,-հարցրեց Հովհաննիիսյանը: Մարզպետը պատասխանեց` միանշանակ:

Ապա Հովհաննիսյանը բարձրացավ  քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի աշխատասենյակ: Նրանից հետաքրքրվեց, թե քանի բնակիչ ունի Ալավերդին եւ քանիսն են արտագաղթել այս տարիների ընթացքում: Վարոսյանը նշեց, որ իրենք փաստացի ունեն 16 հազար 500 բնակիչ, սակայն չգիտի, թե քանիսն են արտագաղթել:

Զրույցի ընթացքում նախագահի թեկնածուն հետաքրքրվեց, թե քանի տարի է, որ պաշտոնավարում է, որտեղից է սերում, ապա բարի ծառայություն մաղթեց քաղաքապետին: “Տարօրինակ էր իմ աչքին, որ քաղաքապետարանում ներկայացված  է որեւէ մի կուսակցություն”,-ասաց թեկնածուն:

Նշենք նաեւ, որ քաղաքապետարանի դիմաց կանգնած էին Լոռու մարզի մի քանի գյուղապետեր: Հովհաննիսյանը Վարոսյանից հետաքրքրվեց, թե ինչու են գյուղապետերը գտնվում քաղաքապետարանի դիմաց, չէ որ մարզպետարանը գտնվում է Վանաձորում:

“Ես չեմ նրանց հրավիրել”,-պատասխանեց Վարոսյանը: henaran.amի հետ զրույցում Շնողի գյուղապետ Հովհաննես Սահակյանն ասաց, թե եկել է ՀՀԿ տեղական կառույց` անձնական հարցերով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ