Րաֆֆին` Սերժ Սարգսյանին /ֆոտո/
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանն իր քարոզարշավը շարունակեց Լոռու մարզում: Նա այցելեց մարզի Ագարակ, Մղարթ, Օձուն գյուղեր:
Օձունի միջնադարյան վանքում տեր հայրն օրհնեց նախագահի թեկնածուին: Այնուհետ Հովհաննիսյանը մեկենց Մեծավան: Այստեղ նա բնակիչներին ասաց, որ իր քարոզարշավի ընթացքում զգացել է` երկիրն ու ժողովրդի տրամադրությունը փոփոխվել է:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկ իրեն ուղղված խոսքին, թե պետք չէ Հայաստանը բաժանարար գծերի տարանջատել, իմ ու քո Հայաստանների միջեւ, բարու ու չարի պայքարից խոսելՐաֆֆի, Հովհաննիսյանն ասաց, որ “բարին յուրաքանչյուրիս մեջ է, իսկ չարը մեր միջի փոքրոգությունն է”:
Մեծավանցիները հորդորեցին թեկնածուին տեր կանգնել իր յուրաքանչյուր ձայնին: Զրույցից հետո Հովհաննիսյանը ցանկացավ տեսնվել նաեւ գյուղապետի հետ, սակայն գյուղապետի աշխատասենյակի դուռը փակ էր: Աշխատակիցներն ասացին` գյուղապետը տեղում չէր: Գյուղացիները ցանկացան նաեւ մատաղ անել թեկնածուի համար, սակայն Րաֆֆին հրաժարվեց: Այնուհետ, չնայած անձեւին, Րաֆֆի Հովհաննիսյանը շրջեց Տաշիրում եւ Ստեփանավանում: