27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սյունիքի մարզպետը չի տալու. Ժողովուրդ

Թերթը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ խոսել է Սյունիքի հողերը Իրանի Իսլամական Հանրապետության վաճառելու մասին:

 Պարոն Խաչատրյան, ըստիրանական լրատվամիջոցների` Թավրիզում  Դուք  եւ Իրանի  Արեւելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետն արդեն ստորագրել եք հուշագիր` Սյունիքի  մարզի հողերի վարձակալության հետ կապված: Ի վերջո, ի՞նչ բանակցություններ են ընթանում:

-Նախքան այդ հարցը տալը ես ուզում եմ ծանոթացնել Հայաստանի հողային օրենսգրքին: Այնտեղ հստակ սեւով սպիտակի վրա գրված է, որ ինչպես են այդ հողերը տալիս: Նախ` մենք օտարներին հող չենք վաճառում, երկրորդն էլ` այդ հողը համայնքային ենթակայության տակ է գտնվում, հողերի մեծ մասն արդեն վարձակալված է այս կամ այն գյուղացիների կողմից: Մարզպետն ինչքան էլ շատ ուզենա, չի կարող գնա, ասենք, գյուղաբնակներից վերցնի, ասի` ա´ռ, տալիս եմ Իրանի քաղաքացիներին: Դա հնարավոր բան չէ: Ուղղակի կառավարության հանդիպման ժամանակ հուշագիր է ստորագրվել, որտեղ նաեւ էդ կա, ու տենց բազմաթիվ կետեր են առկա էդ հուշագրում:

Եթե ես անգամ շատ ուզենամ էլ, չեմ կարող նման բան անել, առաջինը, որ դա գյուղացիներին է վարձակալության տրված, երկրորդն էլ` մենք այնքան անասուններ ունենք, որ մեր արոտավայրերն արդեն չեն հերիքում մեր անասուններին: Սյունիքի մարզում օր օրի անասնապահությունը շատանում է: Ու այդ հարցը փակված հարց է:

Բայց կառավարությունը բանակցություններ է վարում` այդ հարցի հետ կապված:

-Ուրեմն կառավարությունը անցած տարի բանակցությունների մեջ այդ կետը գրել է` արոտավայրերի վարձակալություն, ես էլ եմ մասնակցել այդ բանակցությանը, բայց դա իրականություն չի կարող դառնալ: Արոտավայրերի վարձակալությունը ձեւ ունի տալու, ես չէ, որ պիտի վերցնեմ տամ: Գյուղապետը պետք է մրցույթ հայտարարի, մեկ ամիսը լրանա, ով կմասնակցի ու կհաղթի, նա էլ կլինի…բայց հիմնական արոտավայրերը արդեն վարձակալությամբ տրված են գյուղացիներին: Իրանցիներին վարձակալությամբ հող տրված չէ, մենք էլ նման ցանկություն չունենք:

Իսկ ե՞րբ է գործադիրում այդ տրամադրությունը սկսել իշխել. այն ժամանակ, երբ նժդեհյան գաղափարախոսությունը դավանող ՀՀԿ-ն մեղադրվեց Նժդեհի սիրելի Լեռնահայաստանը հանձնելու մե՞ջ:

-Թող Ձեր մտքով չանցնի, որ ես իրանցիներին կարող եմ հող վաճառել, կարծում եմ` Դուք ինձ ճանաչում եք: Ես կռվել եմ ու չեմ կարող հող վերցնել, տալ իրանցիներին: Ես դեռեւս քաղաքապետ եղած ժամանակ արգելել եմ, որ իրենք` իրանցիները, գան քաղաքում կանգնեն: Էն, որ գալիս են քաղաք, կանգնում են իրենց մեքենաներով, ես դա արգելել եմ իրենց: Հիմա ո՞նց կարող եմ իրանցիներին հող վաճառել:
 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ