10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԱՐԶԵՐ

Սերժ Սարգսյան 58. 64%, Րաֆֆի Հովհաննիսյան` 36.74% . ԿԸՀ-ն ամփոփեց նախնական տվյալները

Քիչ առաջ ԿԸՀ-ի նիստում ամփոփվեց նախագահական ընտրությունների նախնական տվյալները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ընտրություններին մասնակցելու իրավունք ունցող 2.529.016 քաղաքացիներից ընտրության է մասնակցել 1.521.931ընտրող կամ 60.18%-ը: Մարված քվեաթերթիկների թիվը կազմել է 59.902: Ներկայացնում ենք ընտրության նախնական տվյալները՝ Հրանտ Բագրատյան 31.643 կամ 2.15% Պարույր Հայրիկյան 18.093 կամ 1.23% Րաֆֆի Հովհաննիսյան 539,674 կամ 36.74%  Անդրիաս Ղուկասյան […]

Քաջարանն էլ վստահեց ապահով Հայաստանին

ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության արդյունքների նախնական տվյալներով Քաջարան քաղաքում հաղթել է գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Երկու տեղամասի արդյուքններով 1312 ընտորղ քվեարկել է Սերժ Սարգսյնաի, 994 ընտրող` Րաֆֆի Հովհաննիսյանի, իսկ 14 հոգի Հրանտ Բագրատյանի օգտին: Ի դեպ, Քաջարան գյուղում 80 ընտորղ քվեարկել է Սերժ Սարգսյանի, 60 ընտրող` Րաֆֆի Հովհաննիսյանի, 1 ընտրող Պարույր Հայրիկյանի օգտին: […]

Գործող նախագահը Ալավերդիում առաջինն է

Ալավերդու տարածաշրջանի գյուղական համայքներում արդեն ավարտել են քվեաթերթիկների հաշվարկը: Նախնական տեղեկություններով, 63,1 տոկոսը քվեարկել է գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի, 29,7 տոկոսը Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: 

Արագածոտնի առաջին տվյալները

Արագածոտնի մարզի գյուղերում “Հենարան”-ի թղթակցի փոխանցմամբ` հաղթել է ՀՀԿ թեկնածուն: Այսպես. Ալագյազ գյուղում Սերժ Սարգսյանը ստացել է 267 ընտրողի քվե, Րաֆֆի Հովհաննիսյանը` 5: Բերքառատում գործող նախագահի օգտին քվեարկել է 515 ընտրող, Րաֆֆի Հովհաննիսյանի` 5: Գեղադիրում համապատասխանաբար 290, 32, Գեղաձորում` 491, 47, Գեղանուտում` 308, 26, Վարդաբլուրում` 332, 2, Մելիքում` 615, 21, Հնաբերդում` 910, 134, Տանյաշիրում` 149 […]

“Խիարի” ազդեցությունը. Մովսեսը` Սերժ Սարգսյանին

“Հենարանի” թղթակիցը հաղորդում է, որ Տավուշի մարզում ձայները հիմնականում բաշխվել են ՀՀ գործող նախագահի եւ “Ժառանգության” առաջնորդի միջեւ: Նախնական տվյալներով` մարզի Չինչին գյուղում Սերժ Սարգսյանը ստացել է 269 քվե, Րաֆֆի Հովհաննիսյանը` 74: Պառավաքարում գործող նախագահին վստահել է 583 ընտրող, Րաֆֆի Հովհաննիսյանին` 150: Նորաշենում համապատասխանաբար` 533 եւ 333: Իծաքարում 132 եւ 42: Այգեձորում 957 եւ 380: […]

266 Սերժ Սարգսյան, 106` Րաֆֆի Հովհաննիսյան. Կոտայքի մարզի առաջին թվերը

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում նախնական տվյալներով` ՀՀ նախագահի քվեարկությանը մասնակցել է 378 ընտրող: 266 մարդ վստահել է գործող նախագահ Սերժ Սարգսյանին, 106 հոգի ձայն է տվել “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, 5-ը` ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին: Հենարան-ի թղթակիցը փոխանցում է, որ այս գյուղը Արթուր Հարությունյանի` “Պալաչի” ծննդավայրն է:

Սերժ Սարգսյան 83, Րաֆֆի Հովհաննիսյան` 57. գյուղ Գեղանուշ

Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղում 239 ընտրողից ՀՀ նախագահի ընտրությանը մասնակցել է 149-ը: 83 ընտրող քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին, 57-ը` Րաֆֆի Հովհաննիսյանի, 3-ը Հրանտ Բագրատյանի: 6 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Րաֆֆին 30 ձայնով առաջ է անցնում

Սյունիքի մարզի թիվ 38/03 ընտրատեղամասում նախնական տեղեկություններով քվեարկության մասնակցել է 905 ընտրող: Ինչպես տեղեկացնում է մեր թղթակիցը, Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի քվեները այստեղ գրեթե հավասար են: Այսպես. գործող նմախագահին վստահել է 350 ընտրող, Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 380 քվե: Քվեաթերթիկներն այս պահին մշակման փուլում են: Մոտ 110 քվեաթերթիկ դեռ չի հանվել քվեատուփից:

ՀՅԴ-ական գյուղապետի մոտ հաղթել է Սերժ Սարգսյանը

Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղում, որի գյուղապետը ՀՅԴ անդամ Ռոմա Ավանեսյանն է 107 ընտրողներից ՀՀ նախագահի քվեարկությանը մասնակցել է 91-ը: Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է 72 ընտրող, 17 ընտրող իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, 1 հոգի Պարույր Հայրիկյանին, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Այս մասին հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի