15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սահմանամերձ Մովսեսը` 5 ժամ գնդակոծության տակ /լրացված/

“Մովսեսում գիշերը հանգիստ է եղել, կրակոցներ չկային ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սահմանամերձ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք երեկ` փետրվարի 21-ի երեկոյան ադրբեջանական կողմը մի քանի ժամ գնդակոծել է գյուղը:

“Ժամը 7-ից սկսած մինչեւ 11-ը, 11:30 հա կրակել են` մոտ 5 ժամ, բայց այսօր գյուղն իր առոօրյա հոգսերով է”,-ասաց գյուղապետը` հերքելով տեղեկությունը, որ երեկ գյուղի բնակչությունը ժամանակավորապես տարհանվել է:

“Բնական է, կրակոցներին մարդիկ ապաստարան են իջնում, բայց դա չի նշանակում, որ տեղահանվում են”,-ասաց Ավալյանը: Henaran.am-ի հարցին, արդյո՞ք հակառակորդը առաջխաղացում է ունեցել` գյուղապետն ասաց. “Նման բան չկա, պատերազմ որ լինի, մենք կգրավենք դիրքերը”:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ հայկական ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել եւ լռեցրել են ադրբեջանական կողմին, որը անցած գիշեր խախատել էր հրադադարի ռեժիմը:

Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ