20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այգեպարցին վիրավորվել է դիպուկահարի կրակոցից

“Երկու ժամը մեկ դիպուկահարը կրակում է գյուղի ուղղությամբ, մի քանի րոպե ու դադարեցնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Այգեպար գյուղի համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ դիպուկահարը վիրավորել է այգեպարցի 53-ամյա Դավիթ Գաբրիելյանի վրա: “Ծառերն էր էտում խաղողի այգում, անխիղճը երեք անգամ կրակեց, կպավ ձեռքին ու միջով անցավ”,- պատմեց գյուղապետը: Դավիթի կյանքին վտանգ չի սպառնում , նա Բերդի բժշկական կենտրոնում է:

“Դե ապրում ենք էլի հենց սենց, հիմա հանգիստ ա, բայց կարող ա նորից սկսեն”,-եզրափակեց  գյուղապետը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ