28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Սյունիքում ձյան հաստությունը 40 սմ -ի է հասնում /ֆոտո/

Մարտի 5-ի երեկոյան սկսված ձյան առատ տեղումները խնդիրներ են առաջացրել Սյունիքի մարզում` վարորդների եւ ճանապարհաշինարարների համար: Այսօր առավոտյան տեղումները դեռ շարունակվում են  Գորիսում, Կապանում եւ Մեղրիում: Ձյան շերտի հաստությունը անցնում է 40 սմ-ից: Համեմատաբար տեղումները քիչ են Սիսիանի տարածաշրջանում: Երեւան-Մեղրի, Գորիս-Լաչին միջպետական ճանապարհները երթեւեկելի են, փակ են միայն մի քանի համայնքային եւ  ներհամայնքային ճանապարհներ: Երթեւեկությանը […]

Դիմում են Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին Հարգելի պարոն նախագահ Ղեկավարվելով ՙՏեղական ինքնակառավարման մարմինների մասին՚ ՀՀ օրենքի հոդված 11-ով, Ձեզ ենք հղում սույն ուղերձը՝ Մեղրու շրջանի բնակչությանը սպառնացող բնապահպանական տագնապալից խնդրի վերաբերյալ: Մեղրի քաղաքի 70 բնակիչ 2012թ. դեկտեմբերի 27-ին դիմում են հղել համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններին: Դիմումի մեջ մասնավորապես ասված է՝ ՙՎերջերս մեզ հայտնի դարձավ, որ Սյունիքի […]

‘’Тихо, как в гробу”. ”Բարեւ revolution” -ը Վանաձոր չի հասել

Այսպես ասած “բարեւrevolution”-ը գոնե դասադուլի ձեւով մարզեր, մասնավորապես Լոռի չի հասել: Henaran.am-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Վանաձորի պետական մանկավարժական համալսարանը ռուսի ասած ‘’тихо, как в гробу” վիճակում է: Ամեն ինչ հանգիստ է, դասերն ընթանում են բնականոն հունով, դասադուլների կոչեր անգամ չկան: Ուշագրավ է, որ նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում զգալի ձայներ հավաքեց ու հաղթեց գործող […]

Պարսիկները կգրավեն Սյունիքը. սյունեցիները չեն ուզում

Սյունեցիները դեմ են, որ իրենց մարզի վարչական սահմանների մեջ մտնող արոտավայրերը վարձով տրվեն Իրանի Արևելյան Ատրպատական նահանգին: Henaran.am-ի հետ զրույցում նրանք իրենց դժգոհությունները հայտնեցին նման հնարավոր որոշման մասին: ”Այդ ոչխարները, որ գան, հասնեն, հազար ու մի հիվանդություն կա, հողատարածքը վարձով չեն տալիս: Հայաստանն իրավունք չունի իր հողը վարձով տալ”,-ասաց Ագարակ քաղաքի բնակիչ Սոֆյա Հակոբյանը:  Վերջինիս […]

Մի խելոք բան Րաֆֆին կասի, մինն էլ պրեզիդենտը կասի…/վիդեո/

Արտաշատ քաղաքի բնակիչ Սուրեն Մկրտչյանը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և վստահ է, որ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող հասնել իշխանափոխության:   ”Ես անձամբ ընտրել եմ Սերժ Սարգսյանին, դա չի նշանակում, որ ես չեմ սիրում Րաֆֆիին, բայց այս ներքին վիճակներից թշնամին կօգտվի ու կհարձակվի: Առաջարկում եմ նստել, որ երկխոսություն […]

“Մեր խոխան ա հաղթալ … “

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախօրեին երբ “Բարեւ”-ի հեղափոխությունը տարել էր Գորիս, այստեղ նրանք ոչ ոք չէր սպասում: Րաֆֆին դա բնութագրեց, վախի արդյունք: “Բա, որ վըխեցող ըք, ինքը հի՞նչ ա: Մունք , մեր խոխեքը կըռվալ են, սահման պահալ, որ ինքը մինիստր աշխատի, հետո էլ ասի վախկոտ ե՞ն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գորիսեցի մի կին: Նրան շարունակեց […]

”Լեւոնն էլ շատ բան խոսաց, բայց բոլորիս գլխին նենց օյին խաղաց, որ…” /վիդեո/

”Ինքն էլ շատ բան խոսաց, բայց բոլորիս գլխին նենց օյին խաղաց, որ արդեն ասելու ոչինչ չունեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում Էջմիածնի բնակչուհին այսպես արձագանքեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միայն խոսում է և չի գործում: ”Դրա համար ասում է` ինքը թող առաջ գնա, ես նոր կմիանամ”,-շարունակեց կինը: ՀԱԿ առաջնորդի այս հայտարարությունը չեն հասկացել […]

Առավել անմխիթար է անօթևան միայնակ տարեցների վիճակը /վիդեո/

Գյումրիում տասնյակ անօթևան ընտանիքներ կան, որոնք թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, 25 տարի շարունակ ապրում են ժամանակավոր կացարաններում, սակայն բնակարաններ պետության կողմից չստացան: Նրանք անօթևանների հերթացուցակում չհաշվառված ընտանիքներն են, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հասցրել դիմել և հերթագրվել մինչեւ սահմանված ժամկետը` 2008 թվականի նոյեմբերի մեկը: Ըստ գործող կարգի, նրանք փոխհատուցման ենթակա չեն: Մեր ուսումնասիրություններով, […]

Պատասխան կտա՞ “Հանրապետականը”

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը Սյունիքի մարզպետարանի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանգյանը ահաբեկել է “Որոտան” թերթի գլխավոր խմբագիր Արեւհատ Ամիրյանին` ասելով, որ կոչնչացնի լրագրողին եւ նրա ընտանիքին: Այս մասին լրագրողը գրել է թերթի կայքում եւ ոստիկանությանը խնդրել, որ հոդվածը դիտարկեն որպես հաղորդագրություն հանցագործության մասին: Սամվել Թանգյանը մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց, որ ահաբեկել […]

Գյումրին նոր ոստիկանապետ ունի

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի պետ Վահան Դանիելյանը: Այս մասին  Henaran.am -ին փոխանցեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:  Վահան Դանիելյանը գրանցվել է կադրերի ռեզերվում: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով նրա փոխարեն գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը նշանակվել է Ոստիկանության Գյումրիի բաժնի պետ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի