28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Ձյուն է տեղում

Մարտի 19-ին՝ ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Քաշաթաղում տեղում է ձյուն: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Խոզի գրի՞պ. Արծվաբերդում յոթ տարեկան երեխա է մահացել

Henaran.am-ի ընթերցողն ահազանգում է, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում յոթնամյա մի աղջնակ է մահացել խոզի գրիպից: “Իրոք մի աղջիկ է մահացել, բայց ես չեմ կարող ասել ինչից”,-մեզ հետ զրույցում նշեց Արծվաբերդի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարը` հավելելով, որ ինքն այս պահին Երեւանում է, հիվանդանոցում բուժում է ստանում ու երեխայի մահվան մանրամասներից տեղյակ չէ: 

ՀՐԱՏԱՊ . Հարկայինի պետը մարդ է ծեծել դատախազի տան դիմաց/լրացված/

Ինչպես հաղորդում են Henaran.am-ի աղբյուրները, քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել հարկային տեսչության Սիսիանի բաժնի պետ Նաիրի Բախշյանի եւ քաղաքացիների միջեւ: Ըստ ականատեսների, հարկայինի պետը Սիսական փողոցում կանգնեցրել է մի ավտոմեքենա եւ վարորդին հարցրել թե ի՞նչու է արագությունը գերազանցում: Քաղաքացին հարկայինի պետին շատ հանգիստ պատասխանել է, որ նա “գայիշնիկ չի, եւ իր գործը չէ”: Այս […]

Ինչ ասեցին, մնացին տակը. Վարդան Ղուկասյանը` Բալասանյանին

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան-Սամվել Բալասանյան առճակատումը նոր երանգներ է ստանում: Ղուկասյանը “Ցայգ”-ի եթերում հրապարակային բացատրություն է տվել մամուլում շրջանառվող ասֆալտի չարաշահումների վերաբերյալ տեղեկության մասին, ինչը կապվում է իր` Ղուկասյանի անվան հետ: “Ինչ ասացին, մնացին տակը”,-ասել է Վարդան Ղուկասյանը` չխուսափելով վիրավորել Բալասանյանին: Առաջարկում ենք դիտել տեսանյութը:

Սյունիքի մարզպետը քիթն է վիրահատում

Henaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետը արդեն 10 օր է` պաշտոնապես արձակուրդի մեջ է: Որոշ տեղեկություններով, նա այս քայլին է գնացել, որպեսզի հանդարտվի իր անվան շուրջ խոսակցությունները: Հիշեցնենք, “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նրա հրաժարականն է պահանջում: Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ, Սուրիկ Խաչատրյանը առողջական խնդիրներ ունի: Նա Գերմանիայում պետք է վիրահատի քիթը: Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ […]

Րաֆֆու հավաքին` աշխատանքից հետո եւ ոչ համազգեստով /վիդեո/

Վերջին օրերին մամուլում  հրապարակումներ եղան, որ Կապանի “Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲ ընկերությունում հերթական գործադուլն է, եւ աշխատողների մի մասն էլ կրճատվել է: Նրանք նաեւ բողոքում են, որ աշխատավարձից բացի` բոնուս հավելավաճար չեն ստացել: Սակայն ընկերության վարչական գծով տնօրեն Հրաչ Ջաբրայանը լրագրողների հետ հանդիպմանը այդ տեղեկությունները անհիմն համարեց` ավելացնելով, որ աշխատանքից  մեկ հոգի է ազատվել, […]

”Եթե… Րաֆֆին դավաճանի … ” /վիդեո/

”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած շարժումն արդյունք կտա, եթե երկար շարունակվի: Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք  հայտնեց Իջևանի բնակիչ Նորիկ Դավթյանը: Հարցին, թե երկարատև պայքարի ընթացքում ժողովուրդը չի՞ հիասթափվի, պատասխանեց. ”Չեմ կարծում ժողովուրդը հետ կկանգի”: Իջեւանցիները մեզ հետ զրուցում ասացին, թե կասկածում են, որ Հովհաննիսյանն ինչ-որ արդյունքի հասնի: Իսկ եթե նա որևէ պաշտոն ստանձնի, […]

Անվճար անգլերեն ապարանցիների համար

Մարտի 15-ից Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի մարզային կենտրոնում կմեկնարկեն անգլերենի դասընթացներ։ Պարապմունքներն անվճար են, դրանց մասնակցելու են Արագածոտնի մարզի տարբեր համայնքների երիտասարդներ։ Դասընթացները մասնակիցների անգլերենի հմտությունները, հատկապես խոսակցական անգլերենը զարգացնելու միտում ունեն։ Դասերը կանցկացնեն Խաղաղության կորպուսի կամավոր, COAF հիմնադրամի անգլերենի ուսուցիչ Ուեսլի ՄաքՔենը և FLEX ծրագրի շրջանավարտ Լուսինե Ասատրյանը։  

Եթե վիրավորել եմ` պատասխան կտամ. պաշտոնյան լրագրողին

Henaran.am-ը անդրադարձել է Սյունիքի “Որոտան” թերթի գլխավոր խմբագիր Արեւհատ Ամիրյանի եւ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի հակասությանը: Վերջինս իր մադին մի հրապարակումից հետո թերթի խմբագրին ահաբեկել է`ասելով, որ կվերացնի իրեն եւ ընտանիքին: Լրագրողի հրապարակումներին արձագանքել է Սամվել Թանգյանը, ով նամակ է ուղարկել խմբագրություն: “Ահա մի քանի օր է, ինչ Սիսիանի “Որոտան” […]

Անչափահասին ինքնասպանության փորձի է մղել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արթուր Կ.-ի: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սպառնալիքի և անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով ունուղղակի դիտավարությամբ անչափահաս Արփինե Ղ.-ին հասցրել է ինքնասպանության փորձ կատարելու. 2012 թ. հոկտեմբերի վերջին աղջիկը Վանաձոր քաղաքի ”Սայաթ Նովայի” անվան այգում երակները կտրելու միջոցով կատարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի