28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Մեկ ժամ մթության մեջ

“Մոլորակի ժամ” համաշխարհային միջոցառմանն այս տարի առաջին անգամ մասնակցեց նաեւ Սյունիքի մարզկենտրոնը: Մարտի 23-ի երեկոյան` ժամը 20.30- 21.30-նն, անջատվեցին Կապանի քաղաքապետարանի, մարզպետարանի շենքերի էլեկտրաէներգիան, քաղաքի մի քանի փողոցներում մեկ ժամով դադարեցվեց գիշերային լուսավորությունը: Ակցիային մասնակցելու առաջարկով Կապանի քաղաքապետարանին էր դիմել Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակը:

Բոլոր մարզպետները պետք է հասնեն նրան /վիդեո/

Երկրում կատարվելիք բարեփոխումները կախված են և անձերից, և համակարգից: ”Բոլորից է կախված` յուրաքանչյուր պաշտոնյայից, մարզպետից, թաղապետից ու քաղաքապետից: Յյուրաքանչյուրս պիտի ընդունենք, որ կա իրավիճակ, երբ փոփոխություն է հարկավոր”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Որպես օրինակ` պատգամավորն ընդգծեց, որ Շիրակի նոր մարզպետի դեպքում նշաձողն ավելի բարձր է դրվել, և հիմա բոլոր մարզպետները […]

Հարց Արմեն Աշոտյանին

Կապանցի Սասուն Մանուկյանը “Ֆեյսբուքի” իր էջում անդրադարձել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դպրոցներում արձակուրդը երկարաձգելու որոշմանը: “Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նվեր է արել երեխաներին երկարաձգելով կրթարանների արձակուրդները, կցանկանայի նա նվեր աներ նաեւ Սյունիքի մանկավարժներին եւ ուղղեր առարկայական մի սխալ, որը շարունակվում է արդեն վեց տարի…: Խոսքը վերաբերվում է մանկավարժների դրույքաչափերին, ՀՀ մյուս […]

Ծո էրթամ գյուղ` ինչ ըսեմ. .. Շիրակի մարզպետի առաջին խորհրդակցությունը

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Շիրակի նորանաշնակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը օրերս աշխատանքային առաջին խորհրդակցությունն է հրավիրել` համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Մարզպետը ներկայացրել է իր աշխատանքային հայեցակարգը, միաժամանակ լսել առաջարկներ: Գյուղապետերից մեկը հարցրել է, թե ինչ պետք է անել`”սերմացուն ու պարարտանյութը կա, բայց գյուղացին բերք չի ստանում”: Մարզպետը փորձել է կառավարության համապատասխան որոշումներով ներկայացնել` ինչ է արվել, ինչպես է […]

Հատկապես դժգոհ է Սերժ Սարգսյանը. Հայկական ժամանակ

Թերթին իրազեկ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը մտադիր է առաջիկայում չորս մարզպետների փոփոխություն կատարել: Խոսքը Կոտայքի, Արմավիրի, Տավուշի եւ Վայոց Ձորի մարզպետների մասին է: Սույն փոփոխությունները, ըստ նույն աղբյուրների, ուղիղ կապ ունեն այս մարզերում արձանագրված փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների հետ: Առանձնակի է դժգոհությունը մասնավորապես Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից, Արմավիրի մարզպետ […]

Գավառի բժշկական կենտրոնի տնօրենի որդուն սպանե՞լ են /վիդեո/

Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ըստ shamshyan.com-ի,  մարտի 16-ից Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ոստիկանության Գավառի բաժնի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության, ինչպես նաեւ Գավառի հրշեջ-փրկարական ջոկատի եւ Սեւանի հատուկ ջրասուզակների եւ Նորատուս գյուղի բնակիչների որոնողական աշխատանքները շարունակվում էին Նորատուս գյուղի բնակիչ, Երեւանի բժշկական համալսարանի ուսանող, […]

Առողջապահության նախարարությունը չի շտապում եզրակացություն տալ յոթնամյա աղջնակի մահվան վերաբերյալ

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում օրերս մահացած 7-ամյա աղջկա անալիզները ուղարկվել են Երեւան հետազոտության: Ըստ տեղեկությունների` չի բացառվում, որ աղջկա մահվան պատճառը խոզի գրիպն է: Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը այսօր առավոտյան մեզ ասել էր, որ զանգահարենք մեկ-երկու ժամից` հետազոտության պատասխաններն իմանալու: Օրվա վերջին, սակայն, չգիտես […]

“Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ”-ը` Գյումրիում

Մարտի 16-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ “ՀՀԿ Գյումրի-2” Շ/Կ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած “Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ” ինտելեկտուալ խաղի երիտասարդական գարնանային առաջնությունը:   Ինտելեկտուալ խաղին մասնակցել է 13 թիմ` 6-ական մասնակցով: Թիմերը կազմված էին բուհական հաստատություններից, երիտասարդական կազմակերպություններից և անհատ երիտասարդներից: Միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 100 երիտասարդ: Բոլոր մասնակից թիմերին հանձնվեցին […]

Սահմանամերձ գյուղերից անհետացած ՀՀ քաղաքացիներից դեռեւս լուր չկա

Սահմանամերձ Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում դժավարացավ ասել, թե արդյո՞ք իրենց համագյուղացի 86-ամյա Մնացական Քառյանը անցել է Ադրբեջանի վարչական տարածքը: “Պաշտոնական ոչինչ չկա, ինչպես դուք, այնպես էլ ես եմ լսել”,-ասաց գյուղապետը: Նշենք, որ ըստ ադրբեջանական մամուլի` Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից երկու մարդ իրենց տարածքում են եւ նրանք դիմել են Կարմիր Խաչի ռազմագերիների հարցով […]

Մահացած երեխայի օրգանները ուղարկվել է Երեւան

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում նախօրեին 7 տարեկան մի աղջիկ է մահացել: Կասկած կա, որ երեխայի մահվան պատճառը խոզի գրիպն է: Տավուշի մարզպետարանի առողջապահության վարչությունից Henaran.am-ի հարցմանը պատասխանեցին, որ աղջնակի համապատասխան օրգանները ուղարկվել են Երեւան` հետազոտման: Միայն դրանից հետո պարզ կլինի, թե ինչից է մահացել երեխան: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի