05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Առողջապահության նախարարությունը չի շտապում եզրակացություն տալ յոթնամյա աղջնակի մահվան վերաբերյալ

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում օրերս մահացած 7-ամյա աղջկա անալիզները ուղարկվել են Երեւան հետազոտության: Ըստ տեղեկությունների` չի բացառվում, որ աղջկա մահվան պատճառը խոզի գրիպն է:

Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը այսօր առավոտյան մեզ ասել էր, որ զանգահարենք մեկ-երկու ժամից` հետազոտության պատասխաններն իմանալու: Օրվա վերջին, սակայն, չգիտես ինչու, տիկին Դովլաթբեկյանը զարմացավ, որ տեղեկատվությունը հրապարակվել է:

“Ես Ձեզ ասում եմ զանգահարեք ավելի ուշ, իսկ հետո ինձ նախարարությունից զանգում են եւ ասում են` արդեն տպագրված է: Ես չեմ կարող ոչինչ ձեզ ասել: Զանգահարեք առողջապահության նախարարություն եւ այնտեղից իմացեք. իրենք տեղյակ են”,- ասաց մարզպետարանի վարչության պետը:

ԱՆ մամուլի քարտուղար` Անահիտ Հայթայանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ բացի հետազոտությունից նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: “Դժվար թե այսօր կարողանանք ստույգ իմանալ երեխայի մահվան պատճառը: Փորձաքննության արդյունքները պատրաստ լինելու դեպքում անմիջապես կտեղեկացնենք”,-եզրափակեց Ա. Հայթայանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ