19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գավառի բժշկական կենտրոնի տնօրենի որդուն սպանե՞լ են /վիդեո/

Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ըստ shamshyan.com-ի,  մարտի 16-ից Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ոստիկանության Գավառի բաժնի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության, ինչպես նաեւ Գավառի հրշեջ-փրկարական ջոկատի եւ Սեւանի հատուկ ջրասուզակների եւ Նորատուս գյուղի բնակիչների որոնողական աշխատանքները շարունակվում էին Նորատուս գյուղի բնակիչ, Երեւանի բժշկական համալսարանի ուսանող, 22-ամյա Կարեն Կարապետյանին հայտնաբերելու ուղղությամբ: 

 Ժամը 17:00-ի սահմաններում հայտնաբերվել է երիտասարդի դին՝ ծնոտի մասում հրազենային վնասվածքով: Դիակի մոտ հայտնաբերվել է նաեւ որսորդական հրացանը, որը տանից դուրս գալիս երիտասարդը վերցրել էր իր հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր կայքը,  մարտի 17-ի երեկոյան, ժամանակավորապես դադարեցվեցին Կ. Կարապետյանի որոնողական աշխատանքները։

Գյուղացիները փրկարարների եւ Գավառի ոստիկանների հետ 2 անգամ հայտնաբերել էին որոնվող տղային, ով որսորդական հրացանով էր, սակայն 2 անգամ էլ 22-ամյա տղան դիմել էր փախուստի։
Գյուղում բոլորը անակնկալի էին եկել, թե ինչո՞ւ է երիտասարդն իրեն տարօրինակ պահում։

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանը հայտնել էր, որ մարտի 16-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի փրկարար վարչության, Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի եւ Նորատուս գյուղի բնակիչներով ժամը 20:00-ից գյուղին հարակից անտառում եւ անտառի տարածքով հոսող Գավառա գետում որոնողական աշխատանքներ էին կատարում: 

Նշված վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ մարտի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Նորատուս գյուղի բնակիչ, 22-ամյա Կարեն Կարապետյանը, որսորդական հրացանով դուրս էր եկել տանից եւ, ըստ տեղեկությունների, գնացել էր նշված տարածք: Երբ հարազատները տեղեկություն չէին ունեցել նրա մասին, սկսել էին փրկարարների, ոստիկանների եւ ողջ գյուղի բնակիչների հետ որոնողական աշխատանքները: 

Տեղում էին Ոստիկանության Գավառի բաժնի պետ Կարեն Նիկոլյանը, գյուղապետ Մուրադ Հարությունյանը, Գեղարքունիքի փրկարար վարչության պետ Մարտին Բարսեղյանը: Փրկարարների հետ էին նաեւ Սեւանի հատուկ ջրափրկարարները, ովքեր մի քանի կմ գետի մեջ որոնողական աշխատանքներ էին կատարել եւ շարունակում են դեռ կատարել: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Կարապետյանը Գավառի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Աշոտ Կարապետյանի տղան է եւ Նորատուսի գյուղապետ Մ. Հարությունյանի քրոջ տղան է: 

Փրկարարները ոստիկանների եւ Նորատուսի գյուղացիների հետ բաժանվել են 5-6 խմբի եւ մոտ 40 հեկտար տարածք խումբ-խումբ “սանրել” էին: 

Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության պետի ահազանգով ժամանել էին նաեւ Արտակարագ իրավիճակների նախարարության կինոլոգները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ