20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Սահմանամերձ գյուղերից անհետացած ՀՀ քաղաքացիներից դեռեւս լուր չկա

Սահմանամերձ Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում դժավարացավ ասել, թե արդյո՞ք իրենց համագյուղացի 86-ամյա Մնացական Քառյանը անցել է Ադրբեջանի վարչական տարածքը: “Պաշտոնական ոչինչ չկա, ինչպես դուք, այնպես էլ ես եմ լսել”,-ասաց գյուղապետը:

Նշենք, որ ըստ ադրբեջանական մամուլի` Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից երկու մարդ իրենց տարածքում են եւ նրանք դիմել են Կարմիր Խաչի ռազմագերիների հարցով պետական հանձնաժողովին:

Այգեհովիտի գյուղապետարանից էլ հաստատեցին, որ 47-ամյա Անահիտ Առաքելյանը գյուղում չի եւ հայտնի չէ նրա տեղը: Անահիտը տառապում է նյարդային հիվանդությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունում էլ չկարողացան հաստատել ադրբեջանական մամուլում հրապարկված տեղեկությունները: “Եթե զինվորականներին չի առնչվում, ապա  մենք իրավասու չենք պաշտոնապես հետաքրքրվելու”,-ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ