28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

“Րաֆֆին խփեց Մայիսի գործին” /վիդեո/

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` ապրիլի 2-ին շարունակում է մարզային այցելությունները: Առավտյան “Ժառանգության” առաջնորդն այցելեց Եղվարդ, այնուհետեւ եղավ Ուջանում: Հովհաննիսյանը հավաքվածներին ասաց, որ եկել է պարզապես բարեւելու եւ կոչ անելու, որպեսզի ապրիլի 9-ին գան Երեւան` մասնակցելու “մեծ երթին”: “Եթե ոստիկանները, որոնք այստեղ են, լսում են ինձ եւ նկարահանում են, փորձեն փակել ճանապարհները, Դուք կզանգահարեք մեզ: Այսուհետ ոչ […]

Հայորդի է, թող գա էլի. Վանաձորի քաղաքապետը կգնա Րաֆֆուն տեսնելու /վիդեո/

”Թող այցելի, հայորդի է, թող այցելի, ինչ անենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը` ի պատասխան հարցի` պատրաստվում է ապրիլի 4-ին քաղաքի Արցախ պուրակում դիմավորել  ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, ով վերսկսել է մարզեր այցելությունները: Դարբինյանը նշեց, որ իրենք թույլտվություն կտան հանդիպումը անցակացնելու համար: Քաղաքապետից նաև հետաքրքրվեցինք` կգնա՞ այդ հանդիպմանը: ”Եթե հրավիրի, […]

Մեռելոցին Րաֆֆու հանրահավաքում էր` մարզպետի աթո՞ռն է ուզում

Սյունիքի մաքսատան պետ, Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ Աշոտ Մինասյանը, ով նաեւ փետրվարի 18-ին համակարգել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի Սիսիանի մասնաճյուղը, այսօր մասնակցել է “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին: Փորձեցինք ճշտել` ինչու է եկել Աշոտ Մինասյանը Րաֆֆու հանրահավաքին, մինչեւ վերջ ունկնդրել Րաֆֆուն, ծափահարել նրան: “Այսօր մեռելոց է, այս օրն էլ պիտի՞ հարցերի պատասխանեմ”,-վրդոդված տոնով […]

Լոռու մարզպետն արդարացնո՞ւմ է իրեն /վիդեո/

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը կարծում է, որ բարեփոխումների համար կադրային փոփոխություններ անհրաժեշտ են: ”Որոշ կադրային փոփոխություններ, բնականաբար, յուրաքանչյուր ընտրություններից հետո լինում են, իսկ արդյո՞ք դրական արդյունք կտա, թե չէ, ես կարծում եմ, որ լինելու են որոշ համակարգային փոփոխություններ և արդյունքն էլ կինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց մարզպետը: Նա նաև չբացառեց, որ իր մարզում ևս հնարավոր են […]

Զարուհին առաջարկեց Սասունին, Րաֆֆին` արհամարհեց. Կապանը պահանջում է /վիդեո/

Անցած ուրբաթ, Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին միացան մի խումբ բնապահպաններ՝ բողոքելով Կապանի “Դինո գոլդ մայնինգ քամփնիի” դեմ: Սա այն քիչ ընկերություններից է, որտեղ աշխատում են կապանցիները եւ կանոնավոր աշխատավարձ են ստանում: Սա կապանցի, “Խուստուփ” հեռուստաընկերության գործադիր տնօրեն եւ գլխավոր խմբագիր Սասուն Մանուկյանին զայրացրել էր եւ վերջինս Ֆեյսբուքի իր պատին մասնավորապես գրել […]

Անհույս ու միայնակ /վիդեո/

Գյումրու տնակներում բնակվող հարյուրավոր ընտանիքների թվում կան բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք երկրաշարժի հետևանքով իրենց բնակարանները չեն կորցրել, որովհետեւ այդ ժամանակ վարձով են բնակվելիս եղել այլոց բնակարաններում: Այդ իսկ պատճառով նրանք չեն համարվում երկրաշարժից անօթևաններ և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Նրանց ճակատագիրը մնում է անհայտ, և դժվար է անգամ կռահելը, թե նման համատարած գործազրկության […]

Էս նախագահ ա՞, կեղտոտ շալով եկել ա կանգնել … Րաֆֆին Կապանում է, մարզպետը` գերեզմանոցում /վիդեո/

Ապրիլի 1-ին Րաֆֆի Հովհաննիսյանը Սյունիքում է: ինչպես հաղորդում են Henaran.am-ի թղթակիցը, Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն Կապանում է: Այս պահին նա մտել է խանութ: Կապանի մշակույթի կենտրոնի առաջ հավաքվել են մի քանի հոգի: Կապանի քաղաքապետարանից մեր թղթակցին տեղեկացրել են, որ Հովհաննիսյանը չի դիմել քաղաքապետարան` հավաքի թույլտվություն ստանալու համար: Նախորդ անգամ նա ըստ պատշաճի դիմել էր: Ըստ “Ժառանգության” […]

“Շները քնած չէին` կրակեցին… ” /վիդեո/

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վաչիկ Մելքումյանը 2012-ի հունիսի 1-ին սեփական այգում վիրավորվեց ադրբեջանցի դիպուկահարի գնդակից:  Վաչիկին օգնության հասան ընկերները, բայց թույլ չէր տվել: Ասել էր` հեռու գնացեք, թե չէ Ձեզ էլ կկրակեն: “Ես արդեն մի 100 մետր ինձ տարել էի, ու օգնության հասան զինվորները եւ տեղափոխեցին զինվորական հոսպիտալ”,- պատմում է Վաչիկ Մելքումյանը: Հիշում […]

Հարության տոնին` քաղաքապետը շռայլ էր /ֆոտո/

Սուրբ Զատիկի` Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի  առթիվ նախօրեին Կապանի  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի ձեռամբ նախօրեին պատարագ մատուցելուց հետո, Զատկի տոնին Հարության պատարագ մատուցեց Գալուստ վարդապետ Դարբինյանը: Պատարագից հետո հավատավոր կապանցիներին բաժանվեցին փոքրիկ ամաններում աճեցրած խոտերի մեջ տոնի խորհրդանիշ կարմիր ներկած հավկիթներ: Նախաձեռնությունը Կապանի քաղաքապետարանինն էր: Պատարագից հետո […]

Րաֆֆին զայրացրել է կապանցիներին

Կապանցի, “Խուստուփ” հեռուստաընկերության գլխավոր խմբագիր եւ գործադիր  տնօրեն Սասուն Մանուկյանին խիստ զայրացրել եւ զարմացրել է  “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետը: Վերջինս մարտի 29-ի հանրահավաքում աջակցել է բնապահպաններին: “Այ, քեզ բան… Ուրեմն, մի 20 հոգի, ովքեր իրենք իրենց “բնապահպան” են կարգել, գնացին հրապարակ ու Րաֆֆի Հովաննիսյանը ասաց, որ ինքը կանգնում է նրանց կողքին՝ առանց հասկանալու, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի