06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Րաֆֆին խփեց Մայիսի գործին” /վիդեո/

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` ապրիլի 2-ին շարունակում է մարզային այցելությունները: Առավտյան “Ժառանգության” առաջնորդն այցելեց Եղվարդ, այնուհետեւ եղավ Ուջանում: Հովհաննիսյանը հավաքվածներին ասաց, որ եկել է պարզապես բարեւելու եւ կոչ անելու, որպեսզի ապրիլի 9-ին գան Երեւան` մասնակցելու “մեծ երթին”:

“Եթե ոստիկանները, որոնք այստեղ են, լսում են ինձ եւ նկարահանում են, փորձեն փակել ճանապարհները, Դուք կզանգահարեք մեզ: Այսուհետ ոչ մի ճանապարհ չի փակվելու Հայաստանում”,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ուջանում Րաֆֆին պոկեց պատից կախված իր նախընտրական պաստառները, որոնց վրա նաեւ փակցված էր հայտարարություն այսօրվա հանդիպման մասին:

“Սա պետք չէր”,-ասաց եւ ուջանցիներին բարեւելով` մտավ հացի փուռ: Այստեղ Րաֆֆին բարեւեց հացթուխներին եւ նրանց ապրիլի 9-ին հրավիրեց Երեւան: Հացթուխ Մայիսը “Ժառանգության” առաջնորդին խոստացավ` կգա Երեւան: Henaran.am-ի հետ զրույցում ուջանցիները նկատեցին, թե “Րաֆֆին խփեց Մայիսի գործին` հարկայինը էսա փուռը կփակի”: “Մայիսի գործերը լավ չի, առանց այդ էլ պարտքեր ունի”,-ասացին:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ