13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Մեռելոցին Րաֆֆու հանրահավաքում էր` մարզպետի աթո՞ռն է ուզում

Սյունիքի մաքսատան պետ, Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ Աշոտ Մինասյանը, ով նաեւ փետրվարի 18-ին համակարգել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի Սիսիանի մասնաճյուղը, այսօր մասնակցել է “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին: Փորձեցինք ճշտել` ինչու է եկել Աշոտ Մինասյանը Րաֆֆու հանրահավաքին, մինչեւ վերջ ունկնդրել Րաֆֆուն, ծափահարել նրան:

“Այսօր մեռելոց է, այս օրն էլ պիտի՞ հարցերի պատասխանեմ”,-վրդոդված տոնով Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Մինասյանը: Մեր հարցին, այդ դեպքում՝ Մեռելոցին՝ ինչո՞ւ էր հանրահավաքում, ասաց. “Ես նախ չեմ ծափահարել, երկրորդը հանրահավաք չէի գնացել նպատակային, այլ կանգնած սպասում էի մինչեւ ավտոմեքենաս գա”:

Ըստ ականատեսների, Րաֆֆի Հովհաննիսյանի Սիսիանի նախորդ հավաքին մասնակցել են նաեւ մաքսատան շատ աշխատակիցներ: “Բացառվում է, ոչ մի աշխատող չէր կարա ներկա գտնվել”,-ասաց Մինասյանը:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, խիստ լարված են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ Աշոտ Մինասյանի փոխհարաբերությունները: Մինասյանը ակնկալում է մարզպետի աթոռը: “Չգիտեմ ով ինչպես, բայց Սուրիկ Խաչատրյանը իմ ընկերն է”,-եզրափակեց Մինասյանը:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում առաջարկել էր մի քանի մարզպետի պաշտոնանկ անել, այդ թվում Սյունիքինը: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ