28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Դիվանագետ մարզպետը

Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը բոլորի, այդ թվում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ նորմալ հարաբերություններ ունի: Հարցին` ինչպես է վերաբերում նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի պատճառաբանությանը, պատասխանեց. ”Այդ մասին բավական շատ խոսվեց: Ես համաձայն եմ հրապարակումների հետ”, չմասնավորեցնելով, թե որ հրապարակումներն ի նկատի ունի: ”Այն հրապարակումները, որոնք դուք ի նկատի ունեք”,-ասաց: Մեկ այլ հարցի, […]

Երկու խոստում Շիրակի նորանշանակ մարզպետից /վիդեո/

Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը օրեր առաջ իմացել է, որ ինքն այս պաշտոնում է նշանակվելու: Այս մասին նա ասաց այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում:  Հարցին, թե ինչ դժվարություններ կլինեն իր առջև, մարզպետն ասաց, որ “այդ դժվարությունները շատ են, շատ են պրոբլեմատիկ մարդիկ”, որ աշխատանքը ավելի շատ կապված է մարզի սոցիալ-տնտեսական վիճակի հետ, քան կրիմինալի հետ: […]

Ի՞նչ արժե 14-ամյա աղջնակի բռնաբարությունը

Սյունիքի մարզի Հարթաշենի  51-ամյա նախկին  գյուղապետ Ազատ Ղուկասյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց դատական դեպարտամենտի լրատվական ծառայությոան պետ Արսեն Բաբայանը: Դատավճիռը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակել է փետրվարի 27-ին: Ազատ Ղուկասյանը դատապարտվել է Քրեական օրենսգրքի 138 հոդվածի  2-րդ մասի 3-րդ կետի (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) […]

Մարզպետը քինում ա՞, որ տի զրույցներ ա անում

Henaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում մարզի տարբեր համայնքներում: Նա անդրադառնում է տարբեր թեմաների, եւ ըստ էության, նաեւ հայտարարում, որ ուր էլ ինքը լինի, ցանկացած սյունեցի “կարա լյուբոյ հարցով դիմի”: Սյունեցիները շշնջալով հարցրել են` մարզպետը քինում ա՞, որ տի զրույցներ ա անում : Մարզպետն ասել է, որ “ինքը ոչ […]

Շիրակը նոր մարզպետ ունի

Այսօր ՀՀ կառավարությունը որոշեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ­պետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորահավորեց նորանշանակ մարզպետին:  Հիշեցնենք, որ Շիրակի արդեն նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը փետրվարի 22-ին հրաժարական է տվել: Մեզ հետ զրույցում նա այսպես էր մեկնաբանել իր հրաժարականը. ՛՛Ընտրությունների արդյունքներն իմ մարզում ինձ չգոհացրին, դրա համար էլ հրաժարական […]

Զարուհին վազեց ոստիկանապետի հետեւից, ով ավելի արագ գտնվեց /ֆոտո/

Բերդում “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի  ելույթի ժամանակ` Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ երկու տղամարդ ուշադիր զննում են ներկաներին: Պատգամավորը մոտեցավ նրանց եւ հետաքրքրվեց` ովքեր են: Նրանցից մեկը լսելով հարցը` շրջվեց եւ սկսեց վազել, իսկ պատգամավորն էլ նրա ետեւից: Տղամարդը ավելի արագ գտնվեց եւ նստելով ավտոմեքենան` հեռացավ: Ինչպես հետո ներկաները պատմեցին Henaran.am-ին` հեռացողը Բերդի […]

14 տարի` դաժան սպանության համար

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 14 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել 30-ամյա կապանցի Կարեն Նավասարդյանին: Վերջինս առանձնակի դաժանությամբ, անցած տարվա մայիսին սպանել է  Կապանի քաղաքի 85-ամյա Հրանտ Ծատուրյանին: Ըստ Սյունիքի մարզի դատախազության, դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Կարեն Նավասարդյանը օգտվել է Ծատուրյանի միայնակ բնակվելու եւ տարեց լինելու հանգամանքներից: Վերջինիս բնակարանում բռունցքներով եւ ոտքերով […]

Րաֆֆին լրագրողներին ճանապարհեց Երեւան

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Տավուշի մարզ կատարած հետընտրական հանդիպման վերջին վայրը` Բերդն է: Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բերդեցիներին` հաղթանակի համար եւ ասաց.”Հաշվեք, տեսեք, 99 ե՞ք, թե՞ 100: Եթե սա անօրինական է զանգահարեմ զորավար հրամանատար Գասպարյանին”: Ըստ Հովհաննիսյանի, ինքը թույլ չի տալու, որ նորից “Մարտի 1” կրկնվի: Ելույթից հետո Րաֆֆին բարեւեց հավաքվածներին, ովքեր այսօր սակավաթիվ էին: Նրան […]

Մահ բոտուլիզմից

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարին Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում արձանագրված սննդային թունավորման՝ բոտուլիզմի  դեպքը մարտի 4-ին ավարտվել է մահվան ելքով: Սննդային թունավորման պատճառ էր հանդիսացել փետրվարի 9-ին տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումը: Հաջորդ օրը հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ռնգախոսություն, երկտեսություն, պտոզ, կլման ակտի […]

Զայրացավ Րաֆֆին, զանգահարեց Վովային /ֆոտո/

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ ժամանեց Տավուշի մարզի Իջեւան քաղաք: Նա իջեւանցիներին ողջունեց եւ կանգնեց իջեւանցիների շարքերում` մինչ ելույթ կունենային իր թիմակիցներ Ստեփան Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը: Քիչ անց ժամանեց ոստիկանության ավտոմեքենան` հայտարարելով` հանրահավաքն արտոնված չէ: Հովհաննիսյանը մոտեցավ մեքենային եւ հարցրեց, թե ինչի մասին են տեղեկացնում բնակչությանը: Ոստիկան Միրզոյանը նշեց, որ հավաքն արտոնված չէ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի