18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Րաֆֆին լրագրողներին ճանապարհեց Երեւան

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Տավուշի մարզ կատարած հետընտրական հանդիպման վերջին վայրը` Բերդն է: Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բերդեցիներին` հաղթանակի համար եւ ասաց.”Հաշվեք, տեսեք, 99 ե՞ք, թե՞ 100: Եթե սա անօրինական է զանգահարեմ զորավար հրամանատար Գասպարյանին”:

Ըստ Հովհաննիսյանի, ինքը թույլ չի տալու, որ նորից “Մարտի 1” կրկնվի: Ելույթից հետո Րաֆֆին բարեւեց հավաքվածներին, ովքեր այսօր սակավաթիվ էին: Նրան մոտեցավ մի կին: “Ավելի լավ է մեկ անգամ “Մարտի 1″ լինի, քան ոչնչի չհասնենք”,-ասաց : Րաֆֆին կրկնեց` թույլ չի տալու: Սակայն կինը իրենը պնդեց` “ուրեմն ասեմ ձեզ, ոչնչի չեք հասնելու”:

Րաֆֆի Հովհանիսյանը հայտարարեց, որ չնայած վատ եղանակին` մեկնում է Ճամբարակ:Նա թույլ չտվեց լրագրողները հետեւեն իրեն եւ ճանապարհեց Երեւան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ