17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զայրացավ Րաֆֆին, զանգահարեց Վովային /ֆոտո/

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ ժամանեց Տավուշի մարզի Իջեւան քաղաք: Նա իջեւանցիներին ողջունեց եւ կանգնեց իջեւանցիների շարքերում` մինչ ելույթ կունենային իր թիմակիցներ Ստեփան Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը:

Քիչ անց ժամանեց ոստիկանության ավտոմեքենան` հայտարարելով` հանրահավաքն արտոնված չէ: Հովհաննիսյանը մոտեցավ մեքենային եւ հարցրեց, թե ինչի մասին են տեղեկացնում բնակչությանը: Ոստիկան Միրզոյանը նշեց, որ հավաքն արտոնված չէ, որ ընդամենը հայտարարում են:

“Այդ դեպքում վարչական պատախանատվության ենթարկեք ինձ”,-ձեռքերը մեկնելով` պահանջեց Հովհաննիսյանը: Ոստիկանները հրաժարվեցին դա անել: Հովհաննիսյանը կրկին վերադարձավ իջեւանցիների մոտ, իսկ երբ 2-րդ անգամ ոստիկանության մեքենայից հնչեց նույն հայտարարությունը, Հովհաննիսյանը ոստիկանին խնդրեց մեքենայից իջնել եւ հարցրեց.

-Ոստիկաանապետի հրահանգն եք կատարում: 

– Մեր պարտականությունն ենք կատարաում:

Կարճ երկխոսությանը հետեւեց Րաֆֆու հեռախոսազանգը ոստիկանապետին.

-Բարեւ զորավար, Րաֆֆի Հովհաննիսյանն է Ձեզ զանգահարում: Ես Իջեւանում եմ եւ ոստիկան Միրզոյանն ինձ ասում է, որ ես օրենք եմ խախտում: Ես եկել եմ այստեղ, որ բարեւեմ մարդկանց: Ուզում էի իմանալ` դա Ձեր հրահանգն է: Հայ մարդիկ են, մեր հայրենակիցներն են: Դուք իմացեք, որ ինձնից ավելի օրինապաշտ քաղաքացի չկա: Ես պահանջում եմ ինձ վարչական պատասխանատավության ենթարկեն, եթե օրենք եմ խախտում:

Լրագրողների հարցին` ինչ պատասխանեց ոստիկանապետը, Հովհաննիսյանն ասաց. “Իրենից հարցրեք”:

Ապա “Ժառանգության” առաջնորդը իջեւանցիներին ասաց, որ “Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին պետք է հրաժարական տա: Նրանից հետո պետք է հրաժարական տան բոլոր մարզպետներն ու քաղաքապետները` սկսած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից”:  

Ելույթից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը շրջեց մարդկանց մեջ, որոնց թիվը շատ չէր: Մի տղամարդ պահանջեց “հարգել նախագահին եւ նրան ձայն տվածներին”: Հովհաննիսյանն էլ թե` ” Հարգում եմ յուրաքանչյուրին, այդ թվում`  նախագահին”: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ