Դիվանագետ մարզպետը
Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը բոլորի, այդ թվում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ նորմալ հարաբերություններ ունի: Հարցին` ինչպես է վերաբերում նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի պատճառաբանությանը, պատասխանեց.
”Այդ մասին բավական շատ խոսվեց: Ես համաձայն եմ հրապարակումների հետ”, չմասնավորեցնելով, թե որ հրապարակումներն ի նկատի ունի: ”Այն հրապարակումները, որոնք դուք ի նկատի ունեք”,-ասաց:
Մեկ այլ հարցի, թե Շիրակի նախկին մարզպետներից ում աշխատանքն է դրական գնահատում և ումից օրինակ կվերցնի, Ցոլակյանն արձագանքեց. ”Ամեն մարդ իր օրինակն ունի, ամեն մեկն ինչ-որ լավ բան է ունեցել, կփորձեմ ընդօրինակել”:
Հիշեցնենք, նախկինում Ցոլակյանը զբաղեցնում էր ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է մարզպետի աշխատանքը գերադասել նախորդից: ”Սա պայմանավորված է ժողովրդի հետ աշխատելու ցանկությամբ”,-պատասխանեց: