15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԱՐԶԵՐ

Արյունը ջուր չի դառնում … սպարապետի ընտանիքը` Սերժ Սարգսյանին / լրացված, օրվա կադր, ֆոտո/

Սպարապետ Վազգեն Սարգսյանի գյուղը` Դավալուն Հայաստանի նախագահ թեկնածու Սերժ Սարգսյանի հետ է: Նրանք Արարատում, Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ այս ցուցապաստառով դիմավորեցին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, ով այսօր` փետրվարի 4-ին Արարատի մարզից սկսեց իր քարոզարշավ: Սպարապետ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սատարելու են Սերժ  Սարգսյանին: Նրա համոզմամբ` նախագահը գործ է […]

Սերժ Սարգսյանը ասաց` թույլ չի տալու /վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այսօր` փետրվարի 4-ին քարոզարշավը շարունակեց Արարատի մարզում: Մասիսցիների հետ հանդիպմանը նա անդրադարձավ Պարույր Հայրիկյանի մահափորձին: “Ուրախալի է, որ մեր գործընկերը` Պարույր Հայրիկյանն արդեն ապաքինվում է: Ասեմ, որ դա Հայրիկյանի դեմ չէր ուղղված, այլ մեր պետականության, մեր առաջընթացի դեմ էր: Ոմանք ցանկացել են խաթարել ընտրություննների բնականոն ընթացքը: Այստեղ պետք է գործի […]

Կան դժվարանցանելի եւ փակ ճանապարհներ

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հանրապետության տարածքում փետրվարի 4-ի,  ժամը 07.00-ի դրությամբ փակ է Լոռու մարզի Հարթագյուղ-Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհը, դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ եւ Նիգավան գյուղի ավտոճանապարհները: ՀՀ տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների […]

Սա Լեւոնի, Ռոբերտի, Սերժի, Սուրիկի երկիրը չի … Րաֆֆին Սյունիքում է /ֆոտո/

“Սա Լեւոնի, Ռոբերտի, Սերժի, Սուրիկի երկիրը չի, սա բոլորիս երկիրն է եւ պիտի հասնենք դրան”,-Սյունիքի մարզկենտրոն Կապանում հայտարարեց “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա Գորիսից էր գալիս եւ նախատեսված ժամից հանդիպումը մեկ ժամ ուշ սկսեց: Այնուամենայնիվ, թեկնածուն չխախտեց ավանդույթը.նա ձեռք սեղմեց եւ գրկախառնվեց հավաքվածների հետ: “Հինգ տարվա ընթացքում 180 հազար նոր աշխատատեղ: […]

Կապանի բժշկական կենտրոնում են վթարից տուժածները

Փետրվարի 2-ին Կապանում տեղի ունեցած ավտովթարի պատճառով Կապանի բժշկական կենտրոնում ներկայումս բուժում են ստանում չորս տուժած: Նշենք, որ Կապանի Գործարանային թաղամասում իրար էին բախվել “ԳԱԶ 3110” եւ “ՎԱԶ-2121” (Նիվա) մակնիշի ավտոմեքենաներ, ինչի արդյունքում յոթ մարդ էր տեղափոխվել հիվանդանոց, որից երկուսը երեխաներ: Վերջիներս վնասվածք չունեին եւ դուրս են գրվել: Բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել պաշտպանության […]

Իրանի ոչխարներն ու Սյունիքի հողերը

Բուսաբան, գիտությունների թեկնածու Կարեն Աֆրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Սյունիքի մարզի և Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքված համաձայնագրին: Հիշեցնենք, ըստ մամուլի` իրանական կողմին անհրաժեշտ է առնվազն 50 հեկտար արոտավայր, հայկական կողմն էլ վարձակալության արժեք է սահմանել տարեկան 25 դոլարը` մեկ հեկտարի դիմաց: Վարձակալության ժամկետը նախնական 5 տարի է` երկրաձգման հնարավորությամբ մինչև 10 տարի: […]

Քննադատությունը հաճելի չի, բայց պետք է. Սերժ Սարգսյան /ֆոտո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը խոստացավ, որ հինգ տարի անց՝ 2018թ-ին Հայաստանի չորրորդ նախագահին է հանձնելու ապահով Հայաստան: Սակայն Հայաստանի  զարգացումը կապված չէ միայն պետական կառույցների, Նախագահի եւ Կառավարության գործունեությունից: Կյանքը բարեկեցիկ եւ ապահով դարձնելու համար պետք է հասարակության աջակցությունը: Սերժ Սարգսյանի խոսքով,  իրենք սկսել են իրականացնել համընդգրկուն […]

Ինչ ասես` չեն անի … շանս Սերժ Սարգսյանին /օրվա կադր/

Լուսանկարի կինը միայնակ ճկվել էր “Կոտայքի մարզը վստահում է Ձեզ, պարոն Սարգսյան” ցուցապաստառի տակ: Henaran.am-ի հետ զրույցում ասաց, թե մեղավոր է` “ընկել է, պիտի քաշի”:  “Մի քիչ ուշացա, ընկերներս արդեն խորացել են, խառնվել ժողովրդին, որոշեցի մենակ պահեմ”,-ասաց նա: Հարցրինք` ում հրահանգով է եկել, ով է տրամադրել պաստառը: Ասաց` մի խորացեք: “Ես էլ, ընկերուհիներս էլ հավատում […]

Ոչինչ պատահական չէ … Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղիները հատվեցին /վիդեո, ֆոտո/

Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի ճանապարհները կրկին խաչվեցին` այս անգամ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Այն պահին, երբ Չարենցավանի մշակույթի տանը ընթանում էր Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը, քաղաք հասավ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչախումբը:  Թեկնածուն, ինչպես միշտ, ճանապարհին ողջունում էր բոլորին եւ բարի ընտրություն մաղթում` պետավտոտեսուչներին, որոնք հսկում էին ճանապարհը, քանի որ նախագահն էր այստեղ, չարենցավանցիներին, անգամ Չարենցավանի […]

Խոստումները տապալվել են. ում է ակնարկում Սերժ Սարգսյանը /ֆոտո/

 “Մենք շատ հաճախ ականատես ենք եղել, երբ մարդիկ ժողովրդի ականջին խոստումներ են շշնջացել, սակայն հետո տապալել են իրենց աշխատանքը”,-Աբովյանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ ինքն աշխատել է առանց աղմուկի եւ չի խուսափել պատասխանատվությունից: Ըստ Սերժ Սարգսյանի, քայլ առ քայլ փոխվել է երկրի քաղաքական դաշտը, հիմա աստիճանաբար փոխվելու է տնտեսությունը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի