18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փլուզվել է Սեւաքարի 112-ամյա Սբ. Հռիփսիմեն /վիդեո/

Երեկ  մարտի 9-ին ժամը 14.30-ի սահմաններում փլուզվել է Սյունիքի մարզի Սեւաքար գյուղի Սբ Հռիփսիմե եկեղեցին: Եռանավ այս եկեղեցին կառուցվել էր 1901թ.-ին,  ուներ 18 մ երկարություն, 15 մ լայնություն եւ 10 մ բարձրություն:  

Ըստ արտակարգ իրավիճակների Սյունիքի մարզային վարչության, փլուզվել է Սբ Հռիփսիմեի  1/3 մասը` տանիքը` 270 քմ, հարավային եւ արեւելյան պատերը` 330 քմ: Փլուզման հետեւանքով վնասվել է Պ.Սահակյանին պատկանող տան դարպասը եւ 6 գծամետր երկարության ցանկապատը:

Սեւաքարի գյուղապետ Արշավիր Հակոբյանի խոսքով, մոտ30 տարի է` եկեղեցին վթարային վիճակում է: Այս տարիների ընթացքում փորձել են նորոգել եկեղեցին, բայց չի հաջողվել հովանավորներ գտնել: Այն գյուղի միակ սրբատեղին է, եւ տոները, հարսանեկան արարողությունները այստեղ էին կատարվում:

Նախնական գնահատմամբ,  եկեղեցին այլեւս հնարավոր չէ վերականգնել: 2012թ. օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժից եկեղեցու պատերի ճաքերը մեծացել էին եւ ամեն պահ հնարավոր էր փլուզում:

Օրերս, Սեւաքարում կլինեն  Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահը, մշակույթի նախարարության ներկայացուցիչները, որպեսզի որոշեն եկեղեցու հետագա ճակատագիրը:

Տեսանյութը Կապանի “Խուստուփ” հեռուստաընկերության

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ