17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գյումրեցի տասը միակողմանի ծնողազուրկ երեխաների ընտանիքը երազանքը /վիդեո/

Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և նրա գործընկերների նախաձեռնությամբ անցած ամիս իրականացված լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով գնված վառելափայտի տրամադրման և Գյումրու “Կազաչի պոստ” կոչվող թաղամասի տնակային ավանում բնակվող ընտանիքների ապրելակերպի մասին պատմող տեսանյութ պատրաստելու նպատակով “Շիրակ կենտրոնի” աշխատակիցները հերթական բարեգործական այցելությունը կատարեցին նշված ավան: 

Այդ տնակային ավանում մենք պատահաբար հանդիպեցինք իր 10 միակողմանի ծնողազուրկ երեխաների հետ սոցիալապես բավականին ծանր պայմաններում բնակվող Ալվարդ Ծառուկյանին: Մեր զրույցի ընթացքում նա մեզ ներկայացրեց տնակն օրինականացնելու խնդրանքով ՀՀ նախագահին գրված դիմում-նամակի պատասխանը: Պատասխանը, ցավոք, բացասական էր: Այս ընտանիքը ևս պետությունից բնակարան չի ստանալու, իսկ ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը սոցիալական նպաստն էր:

Առավել մանրամասն` ներկայացվող տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ