Սյունիքում արտակարգ իրավիճակ է
Մարտի 13-ին Սյունիքի մարզում ուժեղ քամին ավերածությյունների պատճառ է դարձել Կապանում, Գորիսում եւ հարակից գյուղերում: Արատակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, մարտի 12-ի երեկոյան սկսված քամու արագությունը Կապանում առավելագույնը հասնում է 16 մ/վ, իսկ Գորիսում` 25 մ/վ: Սպասվելիք ուժգին քամու մասին նախապես տեղյակ էին պահվել համապատասխան ծառայությունները:
Մարզկենտրոն Կապանում տուժել են ծառեր, շենքերի տանիքներ, վնասվել է Կապանի թիվ 13 դպրոցը սնուցող գազատարը, կոտրվել են պատուհանների ապակիները: Ամբողջովին տուժել է նաեւ Շղարշիկ թաղամասի դպրոցի հարակից օժանդակ կառույցի տանիքը, կոտրվել են դպրոցի սանհանգույցների դռներն ու լուսամուտները, հոսանքազրկվել`է թաղամասը:
Գորիսում` վնասվել է քաղաքի թիվ 1 մանկապարտեզի տանիքը: Արամատախիլ են արվել ծառեր, քշվել են տանիքներ:
Կապանի եւ Գորիսի քաղաքապետարանների հանձնաժողովները արձանագրում են ավերածությունները հետագայում դրանց վնասի չափերը հաշվարկելու համար: