14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Սյունիքի մարզպետի դարդն ու ցավը

“Սյունիքի մարզպետի դարդն ու ցավը Րաֆֆի Հովհաննիսյանը չէ”,-այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի մասին պահանջի:

Սահակյանը կարծում է, որ Հովհաննիսյանն օգտվում է հասարակության այն շերտերից, որոնք կառավարական պրոցեսներին ծանոթ չեն, և մտածում են, որ եթե ինչ-որ անձինք չլինեն ղեկավարության կազմում, ապա ամեն ինչ հրաշալի կլինի:

“Եթե “Ժառանգության” այսօրվա կուսակցությունում, այդ չորս-հինգ հոգու մեջ լինի մեկը, ով կարող է ղեկավարել Սյունիքը, ես հավանություն կտայի այդ ծրագրին”,-ավելացրեց Գալուստ Սահակյանը: 

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բազմիցս հայտարարել է, որ պահանջում է բոլոր մարզպետների և առաջին հերթին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ