18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պաշտոնյան դիմել է ընդդեմ լրագրողի, լրագրողը դիմում է Հայաստանի ոստիկանապետին

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը  դիմել է Սյունիքի մարզային ոստիկանության Սիսիանի բաժին` ընդդեմ լրագրող, “Որոտան” թերթի գլխավոր խմբագիր Արեւհատ Ամիրյանի: Պետական պաշտոնյան կարծում է, որ Արեւհատ Ամիրյանը  “վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը, հեղինակությունը եւ հեգնանքով իրեն համարել է “ինչ-որ մեկ”` շատ լավ իմանալով իր` Սամվել Թանգյան անուն-ազգանունը”:

Ավելի վաղ Henarana.am-ը տեղեկացրել էր որ Սամվել Թանգյանը զանգահարել էր Ա. Ամիրյանին` մի հրապարակման համար եւ նրան ահաբեկել: “Արեւի՛կ, քեզ վերացնելու եմ, ընտանիքդ էլ ոչնչացնելու եմ”,-ասել էր Թանգյանը: Լրագրողը հրապարակել էր սա եւ խնդրել հոդվածը ընդունել որպես հանցագործության մասին  հաղորդում:

Բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Լրագրողը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննիչ Արման Նշանյանը  մարտի 4-ին “բացատրություն” է վերցրել իրենից, ինչի իրավունքը չունի:

“Իհարկե, չխոչընդոտելով հետաքննչի` մասնագիտական աշխատանքը, սիրով եւ հոժարակամ գրել եմ իմ բացատրությունը դիմումատուի “փաստերի” շուրջ` հորդորելով  ավելի ուշադիր կարդալ հոդվածը` ուրիշի ուղղակի խոքի` չակերտներում արված մեջբերումը հոդվածագրիի հեղինակայինի խոսքից տարբերելու համար”,-ասաց Արեւհատը:

Վերջինս նաեւ   հանրապետության ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի  ուշադրությունը հրավիրում է վերոնշյալ  “գլուխկոտրուկի” վրա, իմանալու, թե առավելապես ո՞ր եղանակով են Սիսիանի ոստիկանությունում փորձել ընթացք տալ այս դիմումին:

Ի դեպ, լրագորղը  մարտի 4-ին դիմել է Սյունիքի մարզի դատախազություն` խնդրելով օրենքին համապատասխան քրեական պատասխանատվության ենթարկել մարզպետարանի վարչության պետին` փետրվարի 28-ին “Արեւիկին վերացնելու եւ նրա ընտանիքը ոչնչացնելու” հեռախոսային սպառնալիքներով  ահաբեկելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ