02 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հատկապես դժգոհ է Սերժ Սարգսյանը. Հայկական ժամանակ

Թերթին իրազեկ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը մտադիր է առաջիկայում չորս մարզպետների փոփոխություն կատարել: Խոսքը Կոտայքի, Արմավիրի, Տավուշի եւ Վայոց Ձորի մարզպետների մասին է:

Սույն փոփոխությունները, ըստ նույն աղբյուրների, ուղիղ կապ ունեն այս մարզերում արձանագրված փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների հետ: Առանձնակի է դժգոհությունը մասնավորապես Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանից:

Առաջին հայացքից տարօրինակ է թվում Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի պաշտոնանկության մասին տեղեկությունը, քանի որ սույն մարզում Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական թվերի, գրեթե կրկնակի առավելությամբ հաղթել է, սակայն մարզկենտրոն Եղեգնաձորում նա պարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Մարզպետների փոփոխությունը ծրագրված է իրականացնել ապրիլի 9-ից հետո:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ