05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անչափահասին ինքնասպանության փորձի է մղել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արթուր Կ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սպառնալիքի և անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով ունուղղակի դիտավարությամբ անչափահաս Արփինե Ղ.-ին հասցրել է ինքնասպանության փորձ կատարելու. 2012 թ. հոկտեմբերի վերջին աղջիկը Վանաձոր քաղաքի ”Սայաթ Նովայի” անվան այգում երակները կտրելու միջոցով կատարել է ինքնասպանության փորձ, իսկ 2012 թ. նոյեմբերի 5-ին Արփինե Ղ.-ն փորձել է ինքնասպան լինել, իրենց ցած նետել շենքի 4-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հասկողության հանձնելը:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

աղբյուրը` iravaban.net

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ