”Եթե… Րաֆֆին դավաճանի … ” /վիդեո/
”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած շարժումն արդյունք կտա, եթե երկար շարունակվի: Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Իջևանի բնակիչ Նորիկ Դավթյանը: Հարցին, թե երկարատև պայքարի ընթացքում ժողովուրդը չի՞ հիասթափվի, պատասխանեց. ”Չեմ կարծում ժողովուրդը հետ կկանգի”:
Իջեւանցիները մեզ հետ զրուցում ասացին, թե կասկածում են, որ Հովհաննիսյանն ինչ-որ արդյունքի հասնի: Իսկ եթե նա որևէ պաշտոն ստանձնի, իջևանցիները կհիասթափվեն:
”Ինքն իրան ավտարիտետը կգցի, որ հետ կանգնի: Դավաճանություն կլինի, ինքն իրան կդավաճանի, եթե ետ կանգնի, մեզ էլ հետը կդավաճանի”,-ասաց Հմայակ Հարությունյանը:
”Բա ժողովուրդն էսքան պայքարում է, ինքը ետ կանգնի՞: Նա չի անի, իրան հարգանքն ու պատիվը կկորցնի”,-հավելեց Գառնիկ Սարգսյանը:
Նրանք նաև ասացին, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է միանա Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ թե ինչու` դիտեք տեսանյութում: