“Մեր խոխան ա հաղթալ … “
“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախօրեին երբ “Բարեւ”-ի հեղափոխությունը տարել էր Գորիս, այստեղ նրանք ոչ ոք չէր սպասում: Րաֆֆին դա բնութագրեց, վախի արդյունք:
“Բա, որ վըխեցող ըք, ինքը հի՞նչ ա: Մունք , մեր խոխեքը կըռվալ են, սահման պահալ, որ ինքը մինիստր աշխատի, հետո էլ ասի վախկոտ ե՞ն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գորիսեցի մի կին:
Նրան շարունակեց տիկին Արուսյակը, ով քվեարկել է Տեղ գյուղում, եւ հպարտությամբ նշում է, թե գյուղում “մեր խոխան ա հաղթալ` Սերժ Սարգսյանը”:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչները պնդում են, որ Հայաստանի նախագահի ակունքները Տեղից են: Պարզապես նրա հոր ընտանիքը գյուղից աշխատանքի պատճառով տեղափոխվել է Արցախ, որտեղ էլ ծնվել են երեխաները:
Ի դեպ, փետրվարի 18-ին Տեղի 1175 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 808 մարդ: 639 մարդ քվեարկել է Սերժ Սարգսյանի, 139-ը` Րաֆֆի Հովհաննիսյանի, 7 ընտրող Պարույր Հայրիկյանի, 2-ական` Արման Մելիքյանի, Անդրեաս Ղուկասյանի, Հրանտ Բագրատյանի օգտին, իսկ 5 ընտրող նախընտրել է էպոսագետին: