Մի խելոք բան Րաֆֆին կասի, մինն էլ պրեզիդենտը կասի…/վիդեո/
Արտաշատ քաղաքի բնակիչ Սուրեն Մկրտչյանը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և վստահ է, որ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող հասնել իշխանափոխության:
”Ես անձամբ ընտրել եմ Սերժ Սարգսյանին, դա չի նշանակում, որ ես չեմ սիրում Րաֆֆիին, բայց այս ներքին վիճակներից թշնամին կօգտվի ու կհարձակվի: Առաջարկում եմ նստել, որ երկխոսություն լինի, այս ամբոխավարությունը ոչնչի չի բերի, հիմա չգիտեմ էլ ինչ օգուտ կա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը:
Մեկ այլ արտաշատցի էլ` Բորիկ Մանուկյանը, մեզ պատմեց, որ ինքը մասնակցել է ընտրություններին, որ մաքուր ընտրություններ են եղել: ”Այդ տեղամասում, ինչքան գիտեմ, Րաֆֆի Հովհաննիսյանն է շատ ձայներ հավաքել, բայց մաքուր ընտրություն է եղել, իսկ խախտումներ ցանկացած երկրում, ցանկացած տեղ կան, բայց այսպիսի ամբոխավարությունն իմաստ չունի: Ես չեմ կարծում, որ այս այցելություններն իմաստ ունեն ու որևէ արդյունքի կբերեն”,-կարծում է Բորիկ Մանուկյանը:
Մեղրեցիները ևս մեզ հետ զրույցում նշեցին, որ ”Ժառանգության” առաջնորդի մարզային այցելություններն ու պայքարն անիմաստ են: Յուրա Հարությունյանի խոսքով` երկիրը սոցիալական վատ իրավիճակից հանելու համար երկխոսություն ու բանակցություններ են հարկավոր:
”Եվ շրջագայելն է ճիշտ, բայց ավելի ճիշտ կլինի իշխանության հետ ինչ-որ կարծիքի գան, որ երկիրն էս վիճակից հանեն, ոչ թե այսպես առճակատման գնալով: Մի խելոք բան Րաֆֆին կասի, մինն էլ պրեզիդենտը կասի, տեսնենք”,-շեշտեց Յուրա Հարությունյանը:
Ընդդիմությունը ըստ մեր զորւցակցի` մշտապես իշխանափոխության է ձգտում, սակայն չի մասնավորեցնում, թե կոնկրետ ինչ քայլերի միջոցով է հասնելու դրան: Հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում էլ իրենք չեն տեսնում կոնկրետ քայլեր, պատասխանեց. ”Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է նույնը”: