”Լեւոնն էլ շատ բան խոսաց, բայց բոլորիս գլխին նենց օյին խաղաց, որ…” /վիդեո/
”Ինքն էլ շատ բան խոսաց, բայց բոլորիս գլխին նենց օյին խաղաց, որ արդեն ասելու ոչինչ չունեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում Էջմիածնի բնակչուհին այսպես արձագանքեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միայն խոսում է և չի գործում: ”Դրա համար ասում է` ինքը թող առաջ գնա, ես նոր կմիանամ”,-շարունակեց կինը:
ՀԱԿ առաջնորդի այս հայտարարությունը չեն հասկացել նաեւ Սյունիքում: Ագարակցի Սենյա Վարդանյանն, ով ի դեպ ՀԱԿ անդամ է, նշեց, որ Տեր-Պետրոսյանը պետք է միանա Հովհաննիսյանին:
Մեր զորւցակիցը վստահ է, որ Հովհաննիսյանը միայնակ չի կարող հաղթանակի հասնել և խորհուրդ է տալիս իր կուսակցության ղեկավարին միանալ նրան: Նա շեշտեց, որ ինքն էլ է Րաֆֆուց դեռևս խոսքեր լսել, սակայն վստահ է` “գործն էլ կլինի”:
”Ընտրում ենք ոչ թե Րաֆֆիին, այլ ժողովրդին: Ընդդիմությունը մինչև չմիանա, չի լինի: Եթե միացում չլինի, ՀԱԿ կուսակցությունն էլ ապագա չունի: Մի ձեռքը ծափ չի տա, եթե բոլորը կազմեն մի բռունցք, օգտակար կլինի”,-ասաց նա:
”Բոլորն էլ պիտի միանան, եթե ուզում են իսկական հանրապետություն ստեղծել”,-Henaran.am-ին ասացին ագարակցիները: ”Սաղ պիտի միանան Րաֆֆիի հետ, սաղ սուտ ա, Լևոնը թող գա միանա: Ես դեմիրճյանական եմ, ՀԺԿ-ի անդամ եմ, դա կապ չունի:
Լևոնը հաղթել էր, բայց թողեց, պիտի տեր կանգներ էլի, վախեցավ … իրան պաշտոն են տալիս, փող են տալիս, արտասահմանյան երկրները փող են տալիս, ինքն էլ վերցնում է”,-զայրացած նշեց ՀԺԿ անդամը` ընդգծելով, որ 2008-ից հետո հիասթափվել են ընդդիմությունից:
Մանրամասները` տեսանյութում