31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարսիկները կգրավեն Սյունիքը. սյունեցիները չեն ուզում

Սյունեցիները դեմ են, որ իրենց մարզի վարչական սահմանների մեջ մտնող արոտավայրերը վարձով տրվեն Իրանի Արևելյան Ատրպատական նահանգին: Henaran.am-ի հետ զրույցում նրանք իրենց դժգոհությունները հայտնեցին նման հնարավոր որոշման մասին:

”Այդ ոչխարները, որ գան, հասնեն, հազար ու մի հիվանդություն կա, հողատարածքը վարձով չեն տալիս: Հայաստանն իրավունք չունի իր հողը վարձով տալ”,-ասաց Ագարակ քաղաքի բնակիչ Սոֆյա Հակոբյանը:  Վերջինիս համաքաղաքացի Սենյա Հակոբյանն էլ նետեց. ”Հայաստանը կկարողանար իր ժողովրդին պահել առանց վարձակալման, առանց այն էլ Հայաստանում մի թիզ հող չկա, թող այդ տարածքում հնարավորություն տրվի հայ ժողովրդին անասուն արածացնել”:

Մեղրիի բնակիչները ևս այս որոշման հետ համամիտ չեն:Մեղրեցի Սուրեն Մկրտչյանը կարծում է, որ ոչ միայն անասունների հետ եկող հիվանդություններից պետք է խուսափել: ”Սխալ կլինի, որովհետև Պարսկաստանը կգա, Սյունիքը կառնի:

Անասունները բերեն, իրենց ընտանիքը բերելու են, էն մեկը գալու ա, էն մյուսն էլ ա գալու, մի մեծ գյուղ կդառնան: Ղարաբաղում էլ է այդպես եղել ու այդպես մի վայրը դառել է մի գյուղ”,-անհանգստանում է մեր զրուցակիցը: 

 Մեղրիի բնակիչ Յուրա Հարությունյանն էլ զարմանում է, թե ինչու են հայկական հողերը վարձով տրվում, քանի որ նրա խոսքով` այս տարածքները կարող են օգտագործվել հենց իրենց կողմից: ”Մենք չենք կարողանո՞ւմ օգտագործել, որ տալիս ենք ուրիշի, էդքան անկարող ու անպիտան ազգ ե՞նք: Թող պայման ստեղծեն, հայը գնա ոչխար պահի”,-Henaran.am-ին ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ դեռևս վերջնական որոշում չկա, սակայն Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյսին կարծիք էր հայտնել, որ սա շահավետ է եւ Իրանի, եւ Հայաստանի համար: Վերջինիս համար շահավետ կլինի այն, որ կավելացվի անասնագլխաքանակը, որը, ինչպես նա նշեց, կարելի է հասցնել մինչեւ 7 մլնի: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ