Էջմիածնի քաղաքապետը քաղաքակիրթ է աշխատել
էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի վարիչ Վարդան Վարդանյանը պատասխանելով Henaran.am-ի այն հարցին, թե հաշվի առնելով համայնքապետերի հրաժարականների մասին բարձրացող ալիքը, պատրաստվո՞ւմ է քաղաքապետ Կարեն Գրիգորյանը վայր դնել լիազորությունները` կոռեկտ չհամարեց:
Նշենք, որ այս համայնքում Սերժ Սարգսյանին հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: “Ինչ ա նշանակում ձայներ չապահովել: Քաղաքապետը եղել է շտաբի պետ, մարդկանց այդ ընթացքում, քարոզարշավը նկատի ունեմ, փորձել է քաղաքակիրթ ձեւով ասել, բացատրել, թե ինչու պիտի ձայն տան Սերժ Սարգսյանին: Բայց ժողովուրդն է որոշողը եղել, իսկ որպես քաղաքապետ` կարծում եմ նրա աշխատանքի գնահատականը տալիս է ժողովուրդը: Կարող եք էջմիածինցիներից հարցնել, թե ինչպիսի քաղաքապետ է Կարեն Գրիգորյանը”,-ասաց խոսնակը:
Նրա հավաստմամբ, երկրի բարձագույն իշխանությունը եւս գոհ է Կարենի Գրիգորյանի աշխատանքից: