31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իզուր եք զանգել. Վանաձորում կամ չեն խոսում, կամ չեն լսում

Սոցցանցերում դժգոհության ալիք է բարձրացրել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի այն հայտարարությունը, թե վանաձորցիներն, ովքեր իրենց ձայնը չեն տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, անգիտակից են:

”Խաղաղության երկխոսություն” հասարակական կազմակերպությունը բաց նամակով է դիմել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին` պահանջելով ներողություն խնդրել վանաձորցիներից:  

”Հանդիսանալով, ՀՀ քաղաքացի, Վանաձոր քաղաքի բնակիչ, կոչ եմ անում Ձեզ, հրապարակային ներողություն հայցելու Ձեր և իմ համաքաղաքացիներից, չմոռանալով, որ ոչ այդքան վաղ անցյալում հենց այդ նույն Ձեր խոսքերով ասած` ”անգիտակից” ժողովուրդը իր վստահության քվեն էր տվել հենց Ձեզ”,-ասված էր նամակում:

Henaran.am-ը փորձեց Դարբինյանից իմանալ` արդյո՞ք պատրաստվում է ներողություն խնդրել: Քաղաքապետն ասաց` ”Իզուր եք զանգահարել”:

Վանաձորի փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանից ևս մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: Սարդարյանը մեր հեռախոսազանգին պատասխանեց, բայց հարցը լսելուց հետո ասաց, որ խորհրդակցության է և որ “լավ չի լսում” մեզ:

Հետաքրքիր էր նաև իմանալ` արդյո՞ք Սամվել Դարբինյանի հետ համակարծիք է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Վերջինս մեզ խնդրեց ավելի ուշ զանգահարել: Ավելի ուշ էլ մեր զանգերին չպատասխանեց:   

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ