17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Արեւիկ. քեզ ու ընտանիքիդ վերացնելու եմ”. պաշտոնյան ահաբեկել է լրագրողին

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը ահաբեկել է “Որոտան” թերթի գլխավոր խմբագիր Արեւհատ Ամիրյանին: Վերջինս այդ մասին գրել է իր թերթի կայքում եւ խնդրել հոդվածը ընդունել որպես հաղորդագրություն հանացագործության մասին: Ստորեւ ներկայացնում ենք լրագրողի նյութը:

Երեկ 093453200 հեռախոսահամարից սպառնալից հեռախոսազանգ ստացանք Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանից:
Կարդացել էր Սյունիքի արոտավայրերը ատրպատականցի խաշնարածներին 10 տարով վարձակալության տալու մասին “Որոտան” թերթի /vorotan .am/ փետրվարի 26-ի թիվ 2 համարում տպագրված “Անհայրենիք հայի այս տեսակը կամ` Գալիս է հոտը…” վերնագրով հրապարակումը եւ որոշել, ոչ` ավել, ոչ` պակաս, «լրագրողին վերացնելու եւ նրա ընտանիքը ոչնչացնելու”  սպառնալիքով ահաբեկել հադվածագրին:
Պարզ հասկանալու համար, թե իրականում ում հետ գործ ունենք, ներկայացնում եմ ընդամենը 5-6 վայրկյան տեւած հեռախոսային խոսակցությունը.

-Արեւի՛կ, էդ հոդվածը որ տպել ես, կարդացել ե՞ս` հետո՞…
-Այսի՞նքն…
Կարդացել ես, հետո ե՞ս տպել, թե` ապուշ-ապուշ ստորագրել ես նյութի տակ:
-Ապուշը ինքդ ես:
-Արեւի՛կ, քեզ վերացնելու եմ, ընտանիքդ էլ ոչնչացնելու եմ,- ինքնագոհ սպառնաց Սյունիքի մարզպետարանի վարչության պետը եւ անջատեց հեռախոսը:

Զարմանալի ոչինչ չկա Սյունիքի մարզպետարանի բնապահպանության եւ գյուղվարչության պետի մտածելակերպի մեջ. ինչպես ինքն է ի պաշտոնե “ապուշ-ապուշ” ստորագրել իրեն դեմ տված տխրահռչակ ու աղմկահարույց հուշագիր-համաձայնագրի տակ, պիտի որ, անշուշտ, իր արշինով չափեր նաեւ մյուսներին` “կարդացել ես հետո ես ստորագրել, թե` ապուշ-ապուշ դրել ես ստորագրությունդ նյութի տակ” սեփական ընկալում-մեկնաբանումով:

Մյուս կողմից` թե ինչու է խնդրին վերաբերող տասնյակ-հարյուրավոր հրապարակումների մեջ նրան “ահաբեկչության” եզրին հասցրել եւ “ղաչաղ դառնալու” դուռը տարել մասնավորապես “Որոտան” թերթի հրապարակումը, նույնպես զարմանալի չէ:

Իրերի բերումով մարզպետարանի կարեւոր եւ պատասխանատու վարչության պետի պաշտոնին հասած մարդը, երեւի` թռիչքի իր “բարձրությունից” զարմացած, իր կարծիքով, փորձել է “վախեցնել”, լրագրողին… ինչ գիտես` առաջիկայում քաղաքական ինչ զարգացումներ կլինեն, եւ նա որտեղ կլինի` “ավուդում” հայտնվածի կարգավիճակով:

Մյուս կողմից` “Որոտանում” է, հավնաբար, տեսել ու զգացել, թե ինչ ահասարսուռ ու աղետալի հետեւանքներ կարող էր սպառնալ մարզին ու երկրին` իրեց կողմից “հոտի բերումը” երաշխավորող  տխրահռչակ հուշագիր-համաձայնագրի տակ ի պաշտոնե  իր “ապուշ-ապուշ” դրած ստորագրությունը, եւ միայն “Որոտանի” հայելում տեսավ վերջին շրջանի իր իրական դեմքի արտացոլանքը` ողջ բովանդակությամբ:

“Որոտանի”` դառը ճշմարտության հետ նրա իրական բախումը իրականում, կոմպլեքսավորեց նրան. ո՞նց թե` մարզպետարանի բաժնի պետին, մարզպետի հովանավորությունը վայելողին… բա՞ն ասեք: Մարդը, իրոք, հեռու է իրականությունից:

Մեր օրերում Սյունիք աշխարհում դեռեւս կան մարդիկ, որ 37 թվականի վախի ու սարսափի մթնոլորտ տարածելու ոգով են ապրում ու աշխատում, բերյայական մեթոդներով են փորձում “լրագրող վերացնել ու նրա ընտանիքը” “սիբիրական” դարձնել, ինչպես որ` Սամվել Թանգյան անուն-ազգանունով ոմն մեկը:

Եվ քանի որ Սյունիք աշխարհում բացվել է Սամվել Թանգյան` “տեռորիստի ու ահաբեկչի” դիմակը, ստիպված եմ այս հրապարակումը որպես հաղորդագրություն հղել Սյունիքի մարզային ոստիկանությանը եւ օրինապահներին` ապահովելու իմ եւ իմ ընտանիքի անվտանգությունը:
Հակառակ դեպքում` այդ սպառնալիքը պիտի որակեմ ազատ խոսքի ճնշում եւ լրագրողի` մասնագիտական աշխատանքի խոչընդոտում:

Հ.Գ. Մեր տեղեկություններով` մեզ սպառնալից զանգ կատարելու պահին Սամվել Թանգյանի մոտ են եղել նաեւ նրա ընտանիքի անդամները, ովքեր խրախուսել են նրան, ասելով` Արեւիկին վախեցրու, մինչեւ մարզպետին կասես…

Լրատվամիջոցի վրա “մարզպետ բերելո՞վ է” “ինքնապաշտպանվում” մարզպետարանի կարեւոր պաշտոն զբաղեցնող Սամվել Թանգյան անուն-ազգանունով պաշտոնյան…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
“Որոտան” թերթի խմբագիր

 Հ.Գ. Դեպքի մասին լրագրողը տեղյակ է պահել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ