Մարզպետին ազատեցին, քաղաքապետին` ոչ
Կառավարությունը փետրվարի 28-ի նիստում քննարկելով Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի դիմումը` բավարարեց այն, նրան ազատելով մարզպետի պաշտոնից: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` Գիզիրյանի առաջարկությամբ նա հանդիպել է մարզպետին եւ կրող է ասել, որ մամուլի հրապարակումները կապված նրա հրաժարականի պատճառների հետ` իրականությանը չեն համապաստախանում: Տ. Սարգսյանը ասաց, որ հարգում են Գիզիրյանի որոշումը եւ շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար:
Ի տարբերություն մարզպետի. Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը չընդունվեց: Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ասաց, որ ինքը հանդիպել է քաղաքապետին, ծանոթացել դրդապատճառներին եւ արձանագրել, որ դրանք չեն համապատասխանում պաշտոնական պարտականությունների եւ օրենքով ամրագրված լիազորությունների իրականացման հետ:
Փոխնախարարի խոսքով, դրանք անձնական եւ էմոցիոնալ հարթության մեջ են եղել: Միաժամանակ հաշվի առնելով, որ Խլղաթյանը դեռ մեկ տարի էլ չկա, որ քաղաքապետ է աշխատում, կառավարությունը մերժեց նրա դիմումը: