Աբովյանում ”Ժառանգության” թվերի պատճառը ԲՀԿ-ն է/վիդեո, ֆոտո/
”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր այցելեց նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաք: Նախ նա շրջեց քաղաքում, այցելեց տոնավաճառ: Այստեղ Հովհաննիսյանին մոտեցավ մի տղամարդ, ով կատակեց. ”Բանկում փող ունեմ, դասավորի ստանամ, մագարիչ կանեմ”:
Ապա Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցավ քաղաքապետարանի դիմաց հավաքվածներին: Նախքան Րաֆֆու ելույթը ներկաներին ողջունեց ”Ժառանգության” անդամ Արման Մուշեղյանը:
”Եթե ԲՀԿ-ը չեզոք դիրք չգրավեր, միգուցե և թվերն այսպես չէին լինի, բայց նա մնաց ժողովրդի կողքին և պաշտպանեց ժողովրդի իշխանությունը”,-ասաց նա:
Ապա ներկաներին ողջունեց ”Ժառանգության” ղեկավարը: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Աբովյանում այսուհետ թագավորներ չեն լինելու: ”Թագավորը Սահմանադրությունն է լինելու”,-նկատեց նա: