05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

՛՛Անհրաժեշտության դեպքում ժողովուրդը կարողանում է իրավունքները պաշտպանել՛՛ /վիդեո/

Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը չի ասում, որ վերջին մի քանի ամսվա ընթացքու իր ղեկավարած մարզի բնակչությունն ավելի բարեկեցիկ է ապրում, սակայն վստահեցնում է՝ պիտի արվի ամեն ինչ, որ ստեղծվեն այն պայմանները, որ մարզի բնակչությունն ավելի լավ ապրի: ՛՛Մեր խնդիրն այդ պայմանների ստեղծումն է՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը: 

Հարցին՝ ինչով է բացատրում, որ չնայած նրան, որ երկրում սոցիալ-տնտեսկան իրավիճակն ավելի է վատանում, բնակչությունը չի ընդվզում, նա պատասխանեց. ՛՛Ես այդպես չեմ մտածում, առաջին հերթին մեր ժողովուրդն աշխատասեր է, ունի արժանապատվություն և անհրաժեշտության դեպքում կարող է իր իրավունքները պաշտպանել՛՛:

Մարզպետը շեշտեց, որ հանդիպումներ է ունեցել տարբեր համայնքներում և նկատել է, որ ժողովուրդը կաշկանդաված չէ ու իրեն հուզող հարցերը ներկայացնում է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ