05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

՛՛Շատերը նեղացածի պոզա են ընդունում…՛՛

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներն այսօր շարունակվեցին Գյումրիում: Նախագահին կից սահմանադրական հանձնաժողովի և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են հիմա, պետք չէ դանակը ոսկորին հասցնել, ապա նոր սկսել Սահմանադրությունը բարեփոխել: Նա նշեց, որ ԱՄՆ-ն, որ առաջին երկիրն է,  որ ընդունեց Սահմանադրոթյունը, դա արեց այն ժամանակ, երբ երկիրը պատերազմի մեջ էր գտնվում, իհարկե, հետո փոփոխություններ արվեցին, որովհետև մարդը լուսանցքում էր մնացել: ՛՛Փոփոխություններ կատարվեցին, ու մարդը հայտնվեց Սահմանադրության կենտրոնում՛՛: Նման կերպ, ըստ Հարությունյանի, Հայաստանն էլ 1995 թվականին պատրաստեց ու ընդունեց Սահմանադրությունը, սակայն որպես առաջին Սահմանադրություն նրա մեջ բավական բացթողումներ կային:  

՛՛Երբ գնացի Կառավարություն, ոչ մի նախարարություն, բանկ ձևավորված չունեինք, այնպիսի վիճակներ կային, որ պատմեմ, մենք նույնիսկ կարող է թվալ, թե անեկդոտային վիճակներ են: Բայց մենք այդ իրավճակի մեջ էինք և զրոյից պետք է ստեղծեինք: Օրենսդրական գիշերն օրենքը գրում էինք, առավոտը քննարկում ու ընդունում, այլ տարբերակ չկար: Սակայն մենք այդ խնդիրը դրեցինք ու սահմանադրականորեն բարեկարգեցինք մեր սոցիալական ու պետական կյանքը՛՛,-պատմեց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ 2005-ին կատարվեցին փոփոխություններ, սակայն չհաջողվեց  իշխանակենտրոն սահմանադրական մոդելից անցում կատարել մարդակենտրոնի:  

՛՛Իշխանության հայեցողության սահմաններն ընդգծված չեն, իշխանությունը պետք է սահմանափակված լինի իրավունքով՛՛,-ասաց նա, ապա հավելեց. ՛՛Մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող ցանկացած կառույցի համար, այդ թվում Սահմանադրական դատարան, մեզ համար ամեն օր պարզ է դառնում, թե որքանով են իրավունքները գործող ՛՛անմիջականորեն՛՛ և մարդկանց իրենց իարվունքների պաշտպանության համար ավելի շատ ոչ թե փորձում ենք օրենքները վերափոխել,այլ մատներս տնգում ենք դեպի Ստրասբուրգ, թե գնացեք, այնտեղ ձեր իրավունքները պաշտպանեք, դա մոտեցում չէ՛՛:

Հարությունյանը հիշեցրեց, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքի վերաբերյալ իրենք որոշում կայացրին, սակայն օրենքը կրկին սահմանափակվեց: ՛՛Մենք Սահմանադրության մակարդակում չենք գրել ու հստակեցրել, թե այդ որ իրավունքներն են, որ նույնիսկ օրենքով չեն կարող սահմանափակվել: Սեփականության իրավունքի վերաբերյալ վերջին՝ Կուտակայինի հարցում տեսաք, շատերը նույնիսկ նեղացվածության պոզա են ընդունում, բայց իրականության մեջ տասն անգամ Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, որ այս իրավունքը սահմանափակվող իրավունք չէ, մենք հերթական անգամ ընդունում ենք օրենք, և օրենքով կրկին սահմանափակում ենք այդ իրավունքը՛՛,-շեշտեց նա:

Գագիկ Հարությունյանի խոսքով՝ փոփոխությունները պիտի հանգեցնեն նրան, որ ցանկացած չինովնիկ իմանա, որ ինքը ոչ թե կանի այն, ինչ ցանկանա, այլ պիտի անի այն, ինչ պարտավոր է ու չանելու դեպքում ինչ պատժի առաջ է կանգնելու:

Նա նաև ասաց, որ օրինակ հիմա օրենսդիր, գործադիր ու դատական մարմիններն առաձնացված են, սակայն հետաքրքիր մի իրավիճակ է ստեղծվել, առաջին երկուսի անդամները նույն քաղաքական ուժից են, նախագահը ևս այդ ուժից է ու դատարանների համար ազատությունը սահմանափակվում է: 

Հարությունյանը հայտնեց, որ հայեցակարգը նախագահին ներկայացվելու է սեպտեմբերին, և եթե հավանության արժանանա, պարտավորված են լինելու տասը ամսվա ընթացքում փաթեթը պատրաստել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ