19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքաշինության նախարարն այցելել է Դիլիջան

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ՀՀ կառավարության` մարզեր կատարվող այցերի շրջանակում նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ այցելել է Դիլիջան:

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղեկցությամբ նա այցելել է Դիլիջան քաղաքի շինհրապարակներ, ապա` քաղաքապետարանում անկացրել աշխատանքային խորհրդակցություն:

Հաշվի առնելով, որ Դիլիջանում այսօր զարգացման լուրջ ծրագրեր են իրականացվում, կարեւորագույն խնդիր է դառնում Դիլիջանի տարածքային զարգացման եւ քաղաքի ճարտարապետական դիմագծի պահպանման խնդիրը: Այս համատեքստում  շրջայցի ընթացքում Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանը քաղաքաշինության  նախարարին է ներկայացրել քաղաքի մի շարք կառուցապատման առաջարկներ: 

Տեղում խնդիրներին ծանոթանալուց հետո Դիլիջանի քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության նախարաը ներկայացրել է  այն հիմնական սկզբունքները եւ չափորոշիչները, որոնցով պետք է առաջնորդվել կառուցապատման  խնդիրներին լուծում տալու ընթացքում:

Նախարարը նշել է, որ արդեն իսկ քաղաքաշինության նախարարությունում հանրապետության մի շարք քաղաքների համար մշակվում են նշված չափորոշիչները:

Քաղաքաշինության նախարարը այցելել է նաեւ Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին փուլի ավարտական շինարարություն, Դիլիջանում կառուցվելիք նոր եկեղեցու հնարավոր հողահատկացման տարածք, Կենտրոնական բանկի հարակից, ինչպես նաեւ` բնակելի սեկտորի համար նախատեսվող տարածքներ:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ